Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. քաղաքագետ

28 Փետրվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Եվ այսպես, Իրանի վրա հարձակումը, որի անխուսափելիության մասին այդքան երկար խոսում էին լիբերալները, տեղի ունեցավ։ Առաջին հրթիռները թռան Թեհրանի ուղղությամբ, հարձակմանը մասնակցում են ԱՄՆ-ն և Իսրայելը։ Իրանը պատասխանեց բալիստիկ հրթիռների արձակմամբ Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ժողովրդին դիմեց Փահլավի դինաստիայի ներկայացուցիչը՝ կոչ անելով տապալել այաթոլլաների վարչակարգը։

Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա.

Իրանի կարճատև ռմբակոծություն (մի քանի շաբաթ) և Իրանին բանակցությունների շարունակման կամ կապիտուլյացիայի ու վարչակարգի փոփոխության հարկադրում (հարավսլավական սցենար)։

Ավելի տևական ռմբակոծություն և էթնիկ ու քաղաքացիական հակամարտությունների հրահրում Իրանի տարածքում (լիբիական սցենար)։ Սա կհանգեցնի ապակայունացման և, հնարավոր է, Իրանի մասնատման։

Ռմբակոծություն, քաղաքացիական պատերազմի հրահրում և «անվտանգության գոտիների» հաստատում Իրանի տարածքի մի մասում (սիրիական սցենար) ։ Ազգային-տարածքային միավորների ստեղծում՝ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության օրինակով։ Իրանի անդամահատում։

Իրաքյան սցենարի՝ Իրանի ողջ տարածքի օկուպացիայի մասին դեռևս խոսք չկա։

Հայաստանի համար իրավիճակը պարունակում է հետևյալ ռիսկերը.

Փախստականների հոսք Իրանի տարածքից դեպի Հայաստան։

Փախստականների հոսք Իրանից դեպի Ադրբեջան, ինչը Ալիևին հիանալի առիթ կտա կրկին պահանջելու 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։

Փախստականների հոսք դեպի Ադրբեջան, նրանց ինքնաբուխ կամ կազմակերպված ներթափանցումը Ադրբեջանից Սյունիքի տարածք։ Սյունիքում «անվտանգության գոտու» հաստատում՝ ադրբեջանցի կամ թուրք զինվորականների վերահսկողության ներքո։

Մենք այս բոլոր սցենարների մասին խոսում էինք տարիներ շարունակ։ Ասում էինք, որ Իրանի հետ պատերազմը Ադրբեջանին կտա այս բոլոր հաղթաթղթերը։ Հուսանք, որ այս սցենարներից ոչ բոլորը կիրականանան։

Իսկ մինչ այդ մեր «կառավարությունը» զբաղված կլինի ընտանեկան դրամաներով, «Բաց սառնարաններ և փակ սրտեր» կոչվող էժանագին ռեալիթի-շոուներով և Առաջին ալիքով հեռարձակվող ձեռառնոցիներով՝ անգրագետ շանտաժիստ-լրագրողների և նրանց փողոցային քաղքենիների խմբի պատվերով։

Իրանը չէր կատակում։ Պատասխան հարվածը հասցվել է Մերձավոր Արևելքի բոլոր այն երկրներին, որտեղ տեղակայված էին ամերիկյան բազաները։

Իրանի պատասխան հարվածը հասցվել է Մերձավոր Արևելքի բոլոր այն երկրներին, որտեղ տեղակայված էին ամերիկյան ուժերը. Կատար, ԱՄԷ, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ։ Հարվածներ են հասցվել Իսրայելին։ Նաև հարված է հասցվել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։ Եմենի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Սա լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ է, և էսկալացիան միայն շարունակվելու է։ Ահա թե ինչ տեսք ունի այն աշխարհը, որտեղ չկա միջազգային իրավունք, և ամեն ինչ վճռվում է կոպիտ ուժով»։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...