Այսօր Հայոց ցեղաuպանnւթյան 111-րդ տարելիցն է

24 Ապրիլի, 2026

111 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Հայոց ցեղասպանության զոհված հայերի հիշատակ օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում:

Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:

Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է իր պարտականությունները կատարելու համար․ Մեսրոպ Մանուկյան

  «Շուտով կլրանա 19-րդ օրը, ինչ Արցախի Հանրապետության առաջին նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է։ Ես, ևս մեկ անգամ դիմելով մեր հանրությանը, ուզում եմ ասել, որ նա կալանավորված չէ ո՛չ...

Օմանում Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Օմանում Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Օմանում Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են՝ տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Հետաձգումը տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ Հորմուզի նեղուցում հարձակման...

Ծիծաղելի է մարդկանց հարսանեկան, տատիկ-պապիկներից ստացած նվերները վերցնելը․ Տաթևիկ Սողոյան

  «Քոչարյան ընտանիքի բնակարանների խուզարկություններից հետո, որոնցից մեկին մասնակցում էի նաև ե՛ս, նշել էի հետևյալ տպավորությունը (առանց որևէ զուգահեռներ անցկացնելու, քանի որ կարծում եմ՝ բոլորս էլ քաջատեղյակ ենք լրահոսին)․...

Մոսկվան առաջ է անցել իր հակառակորդներից. WSJ

Մոսկվան առաջ է անցել իր հակառակորդներից. WSJ

Ռուսաստանը առաջ է անցել իր հակառակորդներից ժամանակակից, զանգվածային և մատչելի սպառազինության արտադրության ոլորտում, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝  գրում է Wall Street Journal-ը։ «Մոսկվան առաջ է անցել իր հակառակորդներից», - ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նշում է,...

Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան

  «Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ժողովրդավարության բաստիոն հռչակված և հանրությանը որպես հրաշալի մանանա ներկայացվող Հայաստանն այսօր վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի կամ...