Այս տոնը նշելով՝ մենք ձեզ չենք ասում միայն «շնորհավոր», այլ ասում ենք՝ «շնորհակալություն»․ Հայր Ռուբեն

7 Ապրիլի, 2026

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։

««Օրհնեալ ես դու ի կանայս,

և օրհնեալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ․ Ա 42)

Ավետման տոնի լուսաշող այս օրը, երբ երկինքը բացվում է երկրի առջև, և հավիտենության լռությունը մուտք է գործում պատմության մեջ, հիացումով խորհում ենք Սուրբ Աստվածամոր խորհրդավոր «այո»-ի շուրջ։ Մի հեռավոր իրադարձություն չէ, որ տոնախմբում ենք, այլ ճանաչում ենք այն ապրեցնող կոչումը, որ դրոշմված է ամեն կնոջ սրտում՝ ընդունելու, պահպանելու և պարգևելու կյանքը։

Դեռատի Մարիամը երկնքի պատգամաբերի խոսքից ամեն ինչ չէ, որ ըմբռնեց, սակայն հավատաց։ Չունենալով բոլոր պատասխանները՝ ամբողջովին ապավինեց Աստծուն։ Ահա սա է հավատի գագաթնակետը՝ ոչ թե ամեն ինչ իմանալը, այլ լիակատար վստահելը։ Այսպես մարդկային ազատությունը հանդիպեց աստվածային շնորհին՝ ծնունդ տալով աշխարհի փրկությանը։

Սիրելի՛ մայրեր և քույրեր, ձեր կյանքն ունի նույն կոչման խորհուրդը։ Մեր ժողովրդի տառապանքով լի պատմության մեջ, որը նշանավորվել է թե՛ ցավով, թե՛ անսասան հավատքով, դուք եղել և մնում եք Աստվածածնի կենդանի պատկերը՝ հույսի լուռ պահապանները, փորձության մեջ՝ ամուր, սիրո մեջ՝ հավատարիմ։

Լռության մեջ մատուցված ձեր ամեն զոհողություն, գիշերվա մեջ շշնջված ձեր ամեն աղոթք խորհրդավոր կերպով մասնակցությունն է այն «թող լինի»-ին, որը փոխեց պատմության ընթացքը։ Ձեր մեջ շարունակում է մարմնավորվել աստվածային այն տրամաբանությունը, որով խոնարհությունը ծնում է մեծություն, նվիրումը՝ կյանք, իսկ հավատը՝ հաղթանակ վախի հանդեպ։

Այս տոնը նշելով՝ մենք ձեզ չենք ասում միայն «շնորհավոր», այլ ասում ենք՝ «շնորհակալություն»։ Երախտագիտություն, քանի որ Աստվածամոր հանգույն՝ դուք ամեն օր հնարավոր եք դարձնում կյանքի, հավատի և հույսի հրաշքը։ Երախտագիտություն, քանի որ աշխարհին սովորեցնում եք ճշմարիտ զորությունը ոչ թե տիրելու, այլ նվիրվելու։

Շնորհավոր և օրհնյալ Ավետման տոն։

Թող ձեր «այո»-ն շարունակի կյանք պարգևել մեր աշխարհին»։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...