Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փաստանջյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի մոտ տեղի է ունենում բողոք ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի գործողությունների:
«Երևանի քաղաքապետարանը ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Տիգրան Ավինյանի 14.11.2024 թվականին, Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը բազմաբնակարան, բարձարահարկ շենք կառուցելու համար տրամադրել է թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Այս փաստաթուղթը տրամադրվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, որպիսիք` քաղաքաշինական նորմերի խախտումներով շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի: Արդեն կա տուժող` դեռահասի աղջկան պատճառվել է մարմնական վնացվածքներ և նրան ծանր վիճակում տեղափոխել են իվանդանոց»,- ֆեյսբուքյան էջում գրել է ավագանու անդամը:
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։