Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

15 Հոկտեմբերի, 2026

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։

Նա գրել է. «Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։

Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։

Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։

Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ։

Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։

Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։

Հ.Գ.

Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։

Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։

Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։

Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»։

Նմանատիպ նյութեր

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակն այս...

ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել

ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիայի հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել

Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս մասին ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և...

Պաշտոնապես ներկայացվել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլերի ընթացքը»

Պաշտոնապես ներկայացվել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլերի ընթացքը»

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-ին Երևանում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Սպասվում է, որ վաղը նա կմասնակցի հոկտեմբերի 19-30-ը նախատեսված COP17 վեհաժողովին ընդառաջ անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Խորհրդաժողովի օրակարգային հիմնական...

Հանրային մեղադրողը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ

Հանրային մեղադրողը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ

Հանրային մեղադրողը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ: Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։ Ավելի վաղ դատավոր Գևորգ...

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «ԹՐԻՓՓ» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «ԹՐԻՓՓ» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության...