Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

29 Սեպտեմբերի, 2026

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։

Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին սկսվել։

Սեպտեմբերի 26-ին հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ։

«Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։ Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ», — նշել է նա։

Ջուլիետա Ազարյանը նույնպես հանդիպման մասին գրառում է արել։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։

Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։

Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,- գրել է նա՝ խնդիրը ներկայացնելով այնպես, կարծես քաղաքապետարանը սոցկայքերից է տեղեկացել նկարի հեռացման մասին։

Իսկ ո՞վ է հեռացրել հերոսի նկարը․ արդյո՞ք հեռացման պատճառը այն չի եղել, որ հայտնվել է հենց Ավինյանի (կամ ավելի վերև) ուշադրության կենտրոնում։

 

Հանրային դժգոհության պատճառ դարձած մյուս դեպքը տեղի է ունեցել Հանրային հեռուստաընկերության եթերում։

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Հ1-ի եթերով մի քանի ժամ շարունակ հեռարձակվում էր Թաթա Սիմոնյանի ամիսներ առաջ նկարահանված համերգը։ Հանրային մեծ դժգոհությունից հետո հեռուստաընկերությունը հանդես է եկել «պարզաբանմամբ» և ներողություն խնդրել։

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար», — ասվում է հայտարարության մեջ։

Այս պարզաբանումը գուցե համոզիչ լինի նրանց համար, ովքեր պատկերացում չունեն հեռուստաեթերի պլանավորման և շաբաթական ծրագրավորման գործընթացի մասին։

Սակայն այստեղ ևս հարցը միայն ներողություն խնդրելը չէ։ Խնդիրն այն է, որ խոսքը պատահական եթերային վրիպման մասին չէ, այլ նախապես ձևավորվող հեռուստածրագրի մասին, որի շրջանակում պետք է որոշվեր՝ այդ օրը, 44-օրյա պատերազմի տարելիցին, ինչ բովանդակություն է հեռարձակվելու Հանրայինի եթերում։

Հարկ ենք համարում շեշտել, որ հանրային խորը դժգոհությունն անգամ պատճառ չդարձավ համերգն ընդհատելու, խայտառակությունը շարունակվեց մինչև համերգի վերջին ծափերը։

Հետևաբար, «ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով» տեղի ունեցածը չարդարացնելու հայտարարությունն ինքնին չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչպե՞ս է նման բովանդակությունը հայտնվել այդ օրվա եթերում և ո՞վ է պատասխանատու դրա համար։

Ստացվում է՝ կրկին նույն սխեման․ նախ՝ գործողություն, ապա՝ հանրային դժգոհություն, հետո՝ պարզաբանում և ներողություն։ Այդուհանդերձ, անպատասխան է մնում գլխավոր հարցը՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու տեղի ունեցածի համար։

Եվ եթե երկու իրավիճակներն էլ հենց այդ կառույցների գործողությունների հետևանք են, ապա հանրային դժգոհությունից հետո միայն խնդիրը «ուշադրության կենտրոնում պահելն» ու ներողություն խնդրելը արդյո՞ք բավարար արձագանք է։

 

Նինա Հայրապետյան

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...