Այդ փաստաթուղթը նախ պետք է անցնի ներպետական վավերացում, վարչապետն այն ստորագրելու իրավասություն չունի․ Րաֆֆի Ասլանյան

8 Օգոստոսի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հիշեցնե’մ, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, հետևաբար ՀՀ օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների իմաստով՝ ՀՀ-ի անունից ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ համարվում է պայմանագիր, ուստի այն նախ պետք է անցնի ներպետական վավերացում՝ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կողմից, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է։ Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։ Այլ հարց է, որ ՀՀ վարչապետի աթոռին բազմածի համար, իշխանապահպանման տենչանքի ճանապարհին, ցանկացած խնդրի իրավականությունը չունի որևէ նշանակություն, քանի դեռ նրա տիրապետության ներքո են գտնվում հայրենահանձնման գործընթացին օժանդակող պետական կառույցները։ Օրինակները բազմաթիվ են. վերջին ամենաթարմերից՝ ֆեյսբուքյան գրավոր հրահանգով բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն ու կալանավորումը»։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...