Շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ այս ազգին ու պետությանն ո՞ւր ես ուզում հասցնել. փաստաբան

20 Մայիսի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի դեմ որևէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, ինչը չի հաջողելու, ուստի նա ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։

Բացի այդ, նշում է, որ ընդդիմությունը դարձյալ ցանկանում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (դարձյալ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։ Մնացածը էլ չասեմ…, լավ, շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ի վերջո ո՞ւր ես ուզում հասցնել, էլ սահման կա՞….»։

Նմանատիպ նյութեր

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...

Գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

«Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իմիջիայլոց, այն հանգամանքները, որոնք նշել են այս չակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա։ Այսինքն՝ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ...

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․  «Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների...