Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան

27 Մայիսի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Փաշինյանն այսօր ասում է՝ պերաշկի ուտողը պետք է ընտրի պերաշկի ուտողին՝ բնականաբար նկատի ունենալով իբրև թե իրեն։ Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ ավտոբուսում նրա կողմից կարկանդակ ուտելը սահմանափակ մտածողություն և մտավոր կարողություններ ունեցող հասարակության անդամներին ուղղված փիար քայլ էր։ Բայց ո՞վ է տեսել «պերաշկի ուտող», ում, աշխատավարձից, միլիոնավոր պարգևավճարներից զատ, միայն պետական բյուջեից կենցաղային, առօրյա կարիքների համար հատկացվում է տարեկան 621 միլիոն ՀՀ դրամ։

Ցավալին այն է, որ այս մարդու՝ «ես ձեզանից մեկն եմ» արհեստական, սուտ կարգախոսը դեռ ութ տարի կարծես շարունակում է «աշխատել» ու իրեն ընտրազանգված ապահովել, իսկ դրան հավատացող հայրենակիցները ցավոք չունեն այնքան ինտելեկտ, որպեսզի պարզապես համեմատեն իրենց ու այդ մարդու ապրուստը, շարժը, կյանքը, վարքը, ծախսը և այլն։

Հ.Գ. Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահ Խոսե Մուխիկան է, ով ապրում էր ամսեկան շուրջ 800 դոլլարով, իսկ աշխատավարձի մյուս մասը տրամադրում էր բարեգործությանը»։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...