Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը․ «Փաստ»

6 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։

Հիշեցնենք, որ երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, «Փաստն» այն ժամանակ ուսումնասիրություն իրականացրեց՝ հասկանալու համար հետաքրքրության աստիճանը նախկին նախագահի նկատմամբ: Հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը՝ այս անգամ էլ դիտարկում արեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է պահպանվել այդ հետաքրքրությունը՝ առավել ևս նկատի ունենալով, որ այս դեպքում խոսքը ոչ թե ասուլիսի, այլ ուսումնական հաստատության ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին է, որը, մեր ունեցած տեղեկություններով, ի սկզբանե անգամ նախատեսված չի էլ եղել հրապարակել։

Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։ Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը: Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։

Ըստ էության, գործ ունենք մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում մի նոր հետաքրքիր ֆենոմենի հետ: Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հասարակական հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է տարվում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ...

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ...

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...