Ասում է՝ Սյունիքի միջանցքը տալիս ենք, բայց «զատո» այն կվերահսկեն ամերիկացիները․ Անդրանիկ Թևանյան

6 Օգոստոսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թուրանական էքսպրես․

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց՝ արդարանալով, թե բա՝ «զատո» դրա փոխարեն Հայաստանի ինքնիշխանությունը պահեցի ու Սյունիքի միջանցքը չհանձնեցի։ Այդ արդարացման մեջ խտացվեցին քաղաքական անմեղսունակությունը, դավաճանությունն ու անբարոյականությունը։

Անմեղսունակությունը Բայդենի, Մակրոնի, Միշելի, Էրդողանի միջնորդությամբ Արցախը հանձնելն ու Հայաստանի անվտագության երաշխիքներն այդ չորսին վստահելն էր՝ մտքում ունենալով այն հաշվարկը, որ ռուսները կպարտվեն ուկրաինական ճակատում։

Դավաճանությունը Հայաստանի անվտանգային համակարգին հասցված շեշտակի հարվածն էր՝ Արցախի ամբողջական կործանման որոշումը կայացնելով։

Անբարոյականությունը 120 հազար հայի կյանքը զոհասեղանին դնելն էր՝ հանուն սեփական իշխանության։

Հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ «զատո»-ի 2-րդ փուլն է։ Ասում է Սյունիքի միջանցքը տալիս ենք, բայց «զատո» այն կվերահսկեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները․ ինքնիշխանությունը, փաստորեն, նոր ստուգաբանություն ունի։ Նա նոր «հոկտեմբերի 6» է բերում՝ շատ ավելի վատ հետևանքներով։

Իրականում «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վերահսկելու են թուրքերն ու ադրբեջանցիները։ Սկզբում 30/70 տոկոսային հարաբերակցությամբ (Հայաստանի մասը երեսունն է), հետո՝ 100 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության խաչմերուկ» է կառուցում, այլ թուրանական միջանցք։ Նրա կյանքի ու աթոռի գինը դա է։

Պատերազմի ու պարտության ագռավը խաղաղության աղավնի է խաղում»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...