Աշխարհիկ իշխանությունները ապօրինությունների միջոցով հալածանք են սանձազերծել հայ հոգեւորականության դեմ

16 Հոկտեմբերի, 2025

Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հիշեցնելով Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը. «Եկեղեցին՝ Խաչի եւ Հույսի մեջ Սիրելի’ հոգեւոր հայրեր եւ եղբայրներ: Այսօր, երբ մեր Սուրբ Եկեղեցին կրկին կանգնած է հալածանքի քամիների դիմաց՝ թեկուզ սեփական իշխանությունների կողմից, մենք կանչված ենք հիշելու Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը. «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետեւորդը լինելու համար։

Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետեւ մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5։11–12)։ Քրիստոսի եկեղեցին, որի լիարժեք մաս է Հայ եկեղեցին, երբեք չի ապրել անխռով պայմաններում։ Այն ծնվել է հալածանքների բովում՝ Սուրբ Հոգու զորությամբ։ Աշխարհը, որ մերժեց իր Փրկչին, չի կարող ընդունել Նրա մարմինը՝ Եկեղեցին։ Սակայն պատմությունը վկայում է, որ Եկեղեցին կանգնած է Խաչի վրա, բայց չի խորտակվում։ Երբ առաջին դարերում հալածում էին քրիստոնյաներին, նրանք չէին տագնապում, հուսահատվում, փախչում՝ այլ հավաքվում էին խորշերում, աղոթում էին և ջերմեռանդությամբ մկրտում նոր հավատացյալների։ Նրանք գիտեին, որ Ճշմարտությունն անհնար է կապանքել շղթաներով։

Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Ես բանտարկված եմ, ինչպես մի չարագործ, բայց Աստծո խոսքը հնարավոր չէ բանտարկել» (Բ Տիմ. 2։9)։ Այսօր մեզ թվում է, թե նոր երեւույթ է, որ աշխարհիկ իշխանությունները ապօրինությունների միջոցով հալածանք են սանձազերծել հայ հոգեւորականության դեմ։ Բայց ոչ՝ սա նույն փորձությունն է, որը միշտ ուղեկցել է մեզ մեր հավատքի եւ առաքելության ճանապարհին։ Հիշենք հայ հոգեւորականների աքսորն ու գնդակահարությունները բոլշեւիկյան ռեժիմի օրոք, որի մասին կարդացել էինք գրքերում, եւ անպատկերացնելի էր թվում։ Այսօր փոխվել են դերակատարները, բայց ոչ պատկերն ու էությունը. ժողովրդավարության թիկնոցով նույն բոլշեւիկներն են՝ նեոբոլշեւիկները, գուցե հայ հոգեւորականին մատնող, սպանող, եկեղեցի քանդող պապերի թոռներն ու ծոռները։ Բայց ինչպես ոսկին մաքրվում է կրակի միջով, այդպես էլ Եկեղեցին մաքրվում է փորձություններով։ Սուրբ Բարսեղ Մեծն ասում է. «Երբ իշխանները հալածում են ճշմարտությունը, այդժամ եկեղեցին առավել պայծառ է դառնում, քանզի նրա լույսը երևում է խավարի մեջ»։

Այս խավարի մեջ մենք կոչված ենք լինելու  լույս առկայծող եւ հույս ներշնչող՝ այդ թվում հալածանքի մեջ անձնական օրինակով։ Իբրեւ Հայ եկեղեցու հոգեւորական՝ մեր կոչումն է՝ լինել ոչ թե աշխարհի հարգանքն ակնկալող սպասավոր, այլ Տիրոջ վկա։ Քահանայական կոչումը Խաչի ճանապարհ է, ոչ թե հարմարվողականության։ Տերն ինքը նախապես զգուշացրեց. «Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Սակայն այս խոսքը տրտմության համար չէ, այլ՝ մխիթարության։ Որովհետեւ Տերն անմիջապես ավելացրեց. «Քաջալերվեցե’ք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33)։ Եվ ահա մեր հույսը այստեղ է. Եկեղեցին ոչ թե մարդկային հաստատություն է, այլ Աստծո մարմին՝ հաստատված Սուրբ Հոգու շնորհով։ Ոչ մի օրենք կամ իշխանություն, ոչ մի դավաճանություն կամ ատելություն չի կարող տապալել այն, ինչ Քրիստոս հիմնեց Իր արյամբ, «որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել» (Մատթ. 16։18)։

Ուրեմն, սիրելի’ հոգեւոր հայրեր, չվախենանք։ Եթե մերժվում ենք Քրիստոսի անվան համար, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Թող մեր զենքը լինի Խաչը, մեր վահանը՝ հավատքը, եւ մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը։ Այս օրերին առավել զորացնենք մեր աղոթքը, առավել սրբությամբ մատուցենք Սուրբ Պատարագը, եւ մեր հավատացյալներին փոխանցենք ոչ թե վախ, այլ՝ քաջություն։ Քանզի գրված է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8։31)»։

 

Share

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...