Արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի հիմնական թիրախը դարձել է Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Դա վատ չէ: Ո՞ւմ են թիրախավորում, ո՞ւմ ազդեցությունն են փորձում նվազեցնել՝ ով որ ուժեղ է: Ես վստահ եմ, որ այս վայնասունները միայն ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը: Ամեն մեկը փորձում է ուրիշի հաշվին իր տեղը լայնացնել, երբ որ ամեն մեկը, ես կարծում եմ, պետք է աշխատի ի՛ր վարկանիշը բարձրացնել, ի՛ր ազդեցությունը մեծացնել»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:






