Արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու․ Իշխան Սաղաթելյան 

21 Հուլիսի, 2025

Այն հայ ժողովրդի շահերի դեմ գործընթաց է, այդ թվում՝ բարեկամ երկրների, մասնավորապես՝ Իրանի։ Նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Սյունիքով անցնող ճանապարհի, կամ «Զանգեզուրի միջանքի» վերահսկողությունը երրորդ կողմին լիազորելու կամ արտապատվիրակելու հնարավոր վտանգի մասին։

«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու։ 4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, բայց փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետևանքներով և ամեն կերպ պետք է դա կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը վստահ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը երրորդ կողմ հանդիսացող երկրին հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը և Իրանի հետ կապը դառնալու է խնդրահարույց։

«Հիմարությունը հասել է նրան, որ ասում է՝ Հյուսիս-հարավ ճանապարհն էլ ենք «միջանցք» ասում»,- Փաշինյանի խոսքը հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով որ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռանկյունին վաղուց է գործում։

Մանրամասն՝ տեսանյութում»

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...