Առնվազն երկու պատերազմների մասնակից եմ, վախենալու բան չկա․ Գագիկ Բաղունց

12 Հուլիսի, 2025

Ես անձամբ, ինչպես արցախցիներից մեծամասնությունը, առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով իշխանությունների կողմից դրսևորվող ճնշումների մասին հարցին։

Արցախցի գործիչը վստահեցրել է, որ հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չեն անում, այլ օրենքի, միջազգային նորմերի շրջանակներում  պաշտպանում են իրենց իրավունքները։

Լրագրողի դիտարկմանը, որ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին մեղադրում են ծրագրվելիք ահաբեկչությանը արցախցիներին ներգրավելու մեջ՝ Բաղունցն արձագանքել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է կոնկրետ մեղադրանք, կոնկրետ փաստ նշի, որ այդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել, ես օրինակ չգիտեմ»։

Գագիկ Բաղունցը պնդել է, որ արցախցիներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ «Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում»,- նշել է գործիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում...

Ռուսաստանը սպասում է Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է Հայաստանի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանը սպասում է անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը: Գործակալության տվյալներով՝ Հայաստանը պետք է տրամադրի տվյալներ և...

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերցնելու վերաբերյալ։ Մեր...

ՔԿԾ պետն իր ենթականերին պարգևատրել է․ «Հրապարակ»

ՔԿԾ պետն իր ենթականերին պարգևատրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն իր ենթականերից երկուսին պարգեւատրել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Մեկը Աննա Մանուկյանն է, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբում որպես գլխավոր մասնագետ է...

Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներին իրավապահ մարմինները տևական ժամանակ է՝ ահաբեկում են: 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ իրավապահ մարմինները զինված, դիմակավորված մտնում են մարդկանց...