Հրապարակվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

17 Հոկտեմբերի, 2026

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։

Մասնավորապես՝

✅Արարատի մարզի Արտաշատ,

✅Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,

✅Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,

✅Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,

✅Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,

✅Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,

✅Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,

✅Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,

✅Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան,

✅Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

📌 Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,

2️⃣ սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,

3️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,

4️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։

❗️ Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20․00-ն, կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։

🔎 Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։ Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

Նմանատիպ նյութեր

Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ քայլեր է իրականացնում․ Սուրեն Սարգսյան

Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ քայլեր է իրականացնում․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին․ Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։ Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես,...

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Մտածում էի նոյեմբերի 9-ին ընդառաջ արդյո՞ք ինչ-որ ուրախ անասունություն կմոգոնեն ու չսխալվեցի։ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլացին նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով, որտեղ 100 դինոզավր վազելու են մեկ միլիոն դրամանոց...

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները

«Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են քննարկել և...

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Փաշինյանի և Ժապարովի հանդիպումը

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Փաշինյանի և Ժապարովի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական...

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու. Սամվել Կարապետյանի ուղերձը

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու. Սամվել Կարապետյանի ուղերձը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը․ «Իմ սիրելի՛ գյումրեցիներ, Սրտանց շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։ Գյումրին իրավամբ հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև...