Արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա. ԲՀԿ

8 Հունիսի, 2026

«Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը»,-ֆեյսբուքում գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ շարունակելով.

«Նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։

Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Օգոստոսի 19-20-ի գիշերը և երեկոյան Հանրապետության տարածքում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։...

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքում գրել է․ «Ամբողջ օրը ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. երեխան մորից չի կարող անգամ ծննդյան օրվա շնորհավորանք...

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...