Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

15 Հուլիսի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․«Շուշիի մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման մեջ։

Սակայն առաջանում է կարևոր հարց. արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման։
Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին երկրի արդյունաբերական տնտեսության հիմքերը․ ստեղծվեց նավթային արդյունաբերությունը, զարգացվեց ենթակառուցվածքը, ձևավորվեցին կրթական համակարգն ու ինժեներական դպրոցը։
Այսօր հարմար է խոսել «միլիարդավոր տոննաներով նավթի вывоз»-ի մասին՝ մոռանալով, որ հենց խորհրդային ժամանակաշրջանն էր, որ Ադրբեջանը վերածեց զարգացած էներգետիկ համակարգ ունեցող արդյունաբերական հանրապետության։
Միևնույն ժամանակ, Ալիևը իրավացիորեն ուշադրություն է հրավիրում ռեսուրսների լայնածավալ շահագործման բնապահպանական հետևանքների վրա։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ ինչո՞ւ է ռեսուրսային «գաղութատիրության» մասին խոսույթը սահմանափակվում միայն խորհրդային ժամանակաշրջանով։
1994 թ. կնքվեց այսպես կոչված «Դարի գործարքը», որը Ադրբեջանի նավթային ոլորտը բացեց միջազգային կորպորացիաների համար։ Կոնսորցիումում ընդգրկվեցին 11 խոշոր ընկերություններ, իսկ երկրի էներգետիկ քաղաքականությունն ավելի սերտորեն կապվեց արտաքին դերակատարների շահերի հետ։
Հենց այս փուլը դարձավ Ադրբեջանի կախվածության նոր մոդելի ձևավորման սկիզբ։

Ադրբեջանի նավթային ոլորտում առանցքային դեր ստացավ BP ընկերությունը։ Սակայն, չնայած նավթի արտահանումից ստացված հսկայական եկամուտներին, Կասպից տարածաշրջանի բնապահպանական խնդիրները շարունակեցին խորանալ։

Ավելին, հենց Ալիևն է բազմիցս հայտարարել, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին։
Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 5 տարիներին Կասպից ծովի մակարդակը նվազել է մոտ 1 մետրով, վերջին 10 տարիներին՝ 1,5 մետրով, իսկ վերջին 30 տարիներին՝ մոտ 2,5 մետրով։ Ներկայում նվազման արագությունը գնահատվում է տարեկան 20–30 սմ։
Այսպիսով, հարց է առաջանում․ եթե խորհրդային ռեսուրսային մոդելը բնապահպանական հետևանքների պատճառով հայտարարվում է «գաղութային», ապա ինչպե՞ս է պետք գնահատել հետխորհրդային մոդելը, որի պայմաններում ռազմավարական ոլորտների վերահսկողությունն անցավ անդրազգային կորպորացիաներին։
Նեոգաղութատիրությունը տարբերվում է դասական գաղութատիրությունից նրանով, որ այն գալիս է ոչ թե վարչական վերահսկողությամբ, այլ տեխնոլոգիաների, ներդրումների և ռեսուրսային հոսքերի վերահսկման միջոցով։
«Գաղութատիրության» մասին հռետորաբանությունը պահանջում է հետևողականություն։ Հակառակ դեպքում այն վերածվում է քաղաքական կոնյունկտուրայի և երկակի չափանիշների գործիքի»։

Նմանատիպ նյութեր

Պաշտոնապես ներկայացվել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլերի ընթացքը»

Պաշտոնապես ներկայացվել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլերի ընթացքը»

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-ին Երևանում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Սպասվում է, որ վաղը նա կմասնակցի հոկտեմբերի 19-30-ը նախատեսված COP17 վեհաժողովին ընդառաջ անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։ Խորհրդաժողովի օրակարգային հիմնական...

Հանրային մեղադրողը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ

Հանրային մեղադրողը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ

Հանրային մեղադրողը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ: Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։ Ավելի վաղ դատավոր Գևորգ...

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «ԹՐԻՓՓ» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «ԹՐԻՓՓ» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել. Լավրով

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության...

Պետք է գնալ, կանգնել գետնի վրա, այդ գծերը սահմանազատել, այնպես, ինչպես արվել է Կիրանցում․ Փաշինյան 

  «Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է մնա 29 743 քառակուսի կիլոմետր։ Ինչպե՞ս է որոշվելու։ Ասացի, որ քարտեզներ կան, և այդ քարտեզների վրա այդ գծերը...

Մոսկվան պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում գիտեն Կալինինգրադի մարզը մեկուսացնելու ցանկացած հնարավոր փորձի հետևանքների մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Համապատասխան ազդակները փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Նրանք...