2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 17 000 մարդ: Արցախից բռնի տեղահանված ավելի քան 14 000 արցախցի հոկտեմբերի դրությամբ ստացել է ՀՀ քաղաքացիություն,- այս մասին ԱԺ–ում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարը։
«Ընթացիկ տարվա 9 ամսվա հաշվարկով, ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17 180-ի անձի։ Այստեղ նախորդ տարվա համեմատ 15,5 տոկոս աճ կա։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, այնտեղ ևս գրանցվել է 10,7 տոկոս աճ»,- ասաց Սարգսյանը։


