Թրամփի ոսկե քարտը․ 1 միլիոն դոլարով՝ ԱՄՆ մշտական ​​բնակության իրավունք

11 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ կառավարության «Ոսկե քարտ» կայքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական ​​բնակության իրավունք 1 միլիոն դոլարով: Դիմումի վճարը կազմում է 15,000 դոլար, որը կպահպանվի նույնիսկ վիզան մերժվելու դեպքում, ասվում է կայքում:

«Trump Gold Card»-ը հայտնվում է համանուն կայքի գլխավոր էջում՝ համապատասխան երանգի ուղղանկյունով։ Այն նաև պատկերում է ԱՄՆ նախագահին, սպիտակագլուխ արծվի գլուխը, Ազատության արձանը և ամերիկյան դրոշը։ Հետին պլանում լողում են ամպեր, որոնց մեջ թռչում են այլ գիշատիչ թռչուններ։

«Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի ծառայության վճարը կազմում է 15,000 դոլար: Նախապատմության ստուգումից և 1 միլիոն դոլար կանխավճար կատարելուց հետո, դուք կարող եք ռեկորդային ժամանակում ստանալ բնակության թույլտվություն՝ Թրամփի ոսկե քարտով», — ասվում է ԱՄՆ կառավարության կայքում:

Իշխանությունները խոստանում են, որ հաստատման գործընթացը շաբաթներ է տևում։

Նրանք խոստանում են շուտով գործարկել պլատինե քարտի տարբերակը. հինգ միլիոն դոլարի նվիրատվության դիմաց դիմորդները կկարողանան տարեկան մինչև 270 օր ապրել ԱՄՆ-ում՝ առանց հարկերի։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել

Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել,...

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,-հայտնել է Վահագն...

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու...

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փակ քվեարկության...

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես...