Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից․ «Հետք»

24 Մարտի, 2026

«Հետքը» գրում է․ «Արմեն Հայրապետյանը մարտի 21-ին իր 2 տարեկան 8 ամսական որդուն տարել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ բժշկական ստուգման։ Երեխան մի քանի օր հազում և ջերմում էր։ Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։

«Բժիշկը շատ բարեհամբույր էր, էնպես էր անում, որ հանկարծ մեզ վատ չզգանք։ Ես զարմացա, ասեցի՝ էդպես ո՞նց կլինի, ախր հարցը երեխաներին է վերաբերում։ Ինքն ասաց, որ ոչինչ անել չի կարող, քանի որ օրենքն էդպես է, անգամ ուղեգիր տրամադրելու դեպքում պիտի հետազոտության համար վճարեմ»,-պատմում է Արմենը։

Հերթապահ բժշիկն Արմենին էր փոխանցել Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարն ու առաջարկել նախարարության հետ պարզաբանել։

Արմենը դիմել էր նախարարություն, որտեղից նրան հայտնել էին, որ երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անչափահասներին։ Եթե նրանք ունենային ՀՀ քաղաքացիություն, ապա երեխան կարող էր անվճար բուժօգնությունից օգտվել։

Արմենին այս որոշումը անտրամաբանական է թվացել։ Նրա ընտանիքի անդամները ունեն ժամանակավոր հաշվառման հասցե, կցված են թիվ 19 պոլիկլինիկային, ունեն նաև փախստականի կարգավիճակը հավաստող վկայական։

«Ես հիմա նաև դիմել եմ ՀՀ քաղաքացիության համար, անհրաժեշտ փաստաթղթերն էի հավաքում, այդ գործն էլ ընթացքում է, չնայած կարծում եմ, որ բոլորս էլ քաղաքացի ենք, նույն անձնագիրն ունենք ու իմ անձնագրում էլ է նշված ՀՀ քաղաքացի, ինչու՞ պետք է առողջապահական ու կենցաղային առաջին անհրաժեշտության կարիքների համար փախստական լինելը խոչնդոտ հանդիսանա»,-ասում է Արմենը։

ՀՀ կառավարության N 318-Ն որոշմամբ՝ պետությունը երաշխավորում է անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն բոլոր երեխաների համար:

ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշումը սահմանում է՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարեցվում է փախստականի կարգավիճակին»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

Նմանատիպ նյութեր

Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև...

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների...

Եկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա Սաֆարյանի մասին

Եկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա Սաֆարյանի մասին

«Դուք չեք զղջա ինձ առաջադրելու համար»․ Արթուր Ղամբարյանը հիշեցրել է Սեդա Սաֆարյանի «խոստումը». 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ Արդարադատության նախարարի կողմից Սեդա Սաֆարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում...

Հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ

Հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ

X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց

Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները։ Դատըարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների: Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։ ՍԴ...