9 ամսում Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 780 հազար վարչական արձանագրություն

24 Նոյեմբերի, 2026

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական վարչարարություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրավախախտումները։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 779578 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 723 781-ի դիմաց՝ 55 797-ով ավելի։

Տրանսպորտային միջոցների զգալի աճը նոր պահանջներ է առաջադրում ճանապարհային անվտանգության ապահովման հարցում՝ առավել ընդգծելով Պարեկային ծառայության շուրջօրյա վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հետևողական վարչարարության կարևորությունը։

2017 թվականի համեմատությամբ Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն աճել է շուրջ 80 տոկոսով՝ 567 404-ից հասնելով ավելի քան 1 միլիոն 27 հազարի։ Մինչդեռ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է։ Տրանսպորտային միջոցների թվի զգալի աճի պայմաններում զոհերի թվի նվազումը Պարեկային ծառայության հետևողական աշխատանքի, երթևեկության վերահսկողության և ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունք է։

Պարեկային ծառայության վարչարարությունն ուղղված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, այլև երթևեկության բնականոն ընթացքը խաթարող իրավախախտումների կանխարգելմանը։ Ավտոմեքենաները երկրորդ շարքում կամ մայթերին կայանելը և այլ իրավախախտումներ սահմանափակում են ճանապարհների թողունակությունը, խոչընդոտում տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ու նպաստում խցանումների առաջացմանը։

Վերահսկողության կարևոր ուղղություններից է արագության սահմանված չափի պահպանման նկատմամբ հսկողությունը։ Իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է արագության գերազանցման 89 369 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75 786-ի դիմաց։

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև երեխաների անվտանգ տեղափոխման կանոնների պահպանման ուղղությամբ։ Պարեկային ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, երեխաների տեղափոխման 10 844 դեպք՝ նախորդ տարվա 9 067-ի դիմաց։

Երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ուշադրության կենտրոնում է սխալ կայանումների դեմ պայքարը։ Մասնավորապես, երկրորդ շարքում կայանման 35 392 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 14 241-ի դիմաց, իսկ մայթերին կայանման դեպքերը կազմել են 2 162՝ 2025 թվականի 1 211-ի դիմաց։

Պարեկային ծառայողների հետևողական վարչարարության և իրականացված թիրախային միջոցառումների արդյունքում բացահայտվել է ոչ սթափ վիճակում վարելու 16 297 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 544-ի դիմաց։

Վարչարարության արդյունավետության գործում կարևոր դեր ունեն նաև տեխնիկական միջոցները։ Տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով արձանագրելու երթևեկության կանոնների խախտումները և ապահովելու դրանց նկատմամբ հետևողական վերահսկողություն։

Պարեկային ծառայողների թիրախային աշխատանքը նպատակ ունի ձևավորել ճանապարհային երթևեկության պատասխանատու մշակույթ, որտեղ կանոնների պահպանումը կլինի վարքագծի մաս, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ խախտումները չկրկնելու միջոց։

 

Նմանատիպ նյութեր

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման...

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...

Հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն. Ոսկանյան

Հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն. Ոսկանյան

Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային...

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանի պատասխան գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածելուն անխուսափելի են. բոլորը պետք է դա...

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրգործի նյութերին. Ռոբերտ Քոչարյան

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրեական գործի նյութերին, հասկանալու, թե ինչ հարցեր կարող եմ տալ, և լիարժեքորեն իրականացնելու իմ պաշտպանությունը։ Սակայն այսօր այդ հնարավորությունն, ըստ էության, սահմանափակված է։ Այս մասին...