Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»

28 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք:

Փաստացի Փաշինյանն ինքն էլ ոչ միայն հասկացել է, այլև գործնականում ակամա խոստովանել է, որ ձախողվել են: Հակառակ պարագայում մի հատ էլ առաջիկա կիրակի նույն վայրում նոր «պատարագ»-հանրահավաք անելու մասին չէր հայտարարի: Երևի «սխալների ուղղում» է ուզում անել: Ինչպես մեմ դարձած հայտնի գովազդային կարգախոսն էր՝ «կրկին փորձիր»:

Իսկ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Փաշինյանի կոչով կազմակերպված հավաքը իսկապես ձախողված էր այն առումով, որ հազիվ մի քանի հարյուր անձնավորություն էր այնտեղ:

Ու դա հստակ արտացոլված է անգամ հրապարակած լուսանկարներում, հատկապես՝ թռչնաթռիչք բարձրությունից արված լուսանկարներում, ինչպես սիրում են անել հենց իշխանություններն ու սատելիտները ընդդիմության հանրահավաքների ժամանակ: Թեպետ, «գետնատարած» լուսանկարներն ու տեսակադրերը ևս Փաշինյանի ու նրա հակաեկեղեցական արշավի օգտին չեն:

Ամեն ինչ շատ պարզ է. բոլորը տեսան, որ մի քանի օր շարունակ ագրեսիվ քարոզչությունից ու պետության բոլոր վարչական ռեսուրսները չարաշահելուց հետո անգամ Հովհաննավանք էին եկել (բերվել) ընդամենը քպական տարբեր մեծուփոքր պաշտոնյաներ կամ նրանցից նյութական կախվածության մեջ գտնվող անձինք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու այլ ուժայիններ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, ինչ-ինչ «կրոնական կազմակերպությունների» (ոչ առաքելական) ներկայացուցիչներ: Դրան գումարած, որ ակնհայտորեն ահռելի թիվ էին կազմում համազգեստով ոստիկանները: Այս ամենը միասին էլ կազմում էին այն մի քանի հարյուր մարդը, որ ապահովում էր Փաշինյանի հանրահավաքը:

Ավելին, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոչ բոլոր «կարկառուն» ու ոչ «կարկառուն» քպականներն են, մեղմ ասած, աջակցում Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմում: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ քիչ չեն այնպիսի քպականները, որոնք ամեն հարցում Փաշինյանի կողքին են, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցում լուրջ վերապահումներ ունեն, նույնիսկ՝ վախ:

Այսինքն, եթե մի կողմ ենք դնում «վարչական ռեսուրսը», մի կողմ ենք դնում ոստիկանական, աած-պպծ-ական ներգրավումները, տակը համարյա բան չի մնում: Չնայած, դա նույնիսկ զարմանալի էլ չէ: Եթե նույն իշխանավորները Ֆեյսբուքի իրենց խմբերից դուրս գան, իրենց իսկ ֆեյքերի մթնոլորտից դուրս գան, կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի: «Սարքովի», արհեստական, «բերովի» շոուները հաշիվ չեն: Իրականում Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ ավելի ստույգ՝ իրավապահ, հատկապես ուժային կառույցների սոսկ մի քանի ճյուղ, ասենք՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, կարմիր բերետավորների ջարդարար ջոկատը, որոնք ապահովում են քաղաքական աստառով քրեական վարույթների նախաձեռնումը, ընդդիմության ցույցերի «կոտորածը» և այլն: Սակայն նույնիսկ նման ռեպրեսիաների արդյունքում, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նշյալներից զատ այլ հենարան չունի: Լավ, գումարած՝ մի չստացված «դերասան», մի կարգալույծ քահանա ու իշխանությունից շահ ունեցող մեկ-երկու սատելիտ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023...