Անհայտ կորածների հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է․ Չավուշօղլու

8 Հոկտեմբերի, 2026

Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհայտ կորած անձանց հարցը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա անբաժանելի մասն է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Չավուշօղլուն այս մասին ասել է Բաքվում անցկացվող Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ աշխարհում հակամարտությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անհետ կորել են, և նրանց թիվը շարունակում է աճել։ Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային մարդասիրական իրավունքն այս հարցում ամրապնդելու ուղղությամբ։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում ավելի քան 4,000 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։

«Այսօր՝ նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ, Հարավային Կովկասում խաղաղության նախաձեռնությունն ավելի կոնկրետ ձև է ստացել։ Անհայտ կորած անձանց հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է և գտնվում է օրակարգում», — ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշտեցում։

Նմանատիպ նյութեր

Առինջում բացահայտվել է կանանց շահագործման դեպք․ երկու օտարերկրացի ձերբակալվել է

Առինջում բացահայտվել է կանանց շահագործման դեպք․ երկու օտարերկրացի ձերբակալվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ...

Ադրբեջանցու դեպքում անմեղության կանխավարկած կա, ընդդիմադիրների դեպքում՝ չկա․ Լևոն Քոչարյան

  «Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ սա սովորական քրեական դեպք է, սովորական հանցագործություն է։ Իհարկե, դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ իրենք...

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին: «Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին...

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Մայիսին Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունն ընդունել էր, որ Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 42 ռազմական օդանավ։ Այժմ՝ 81: Իրական զոհերի...