«Եկեղեցու մասին քննիչ հանձնաժողովին նախ պետք է ասենք՝ մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովների աշխատանքներին, որովհետև ինքնին հանձնաժողովը իր էության մեջ հակասահմանադրական է, ոչ թե որովհետև մենք նպատակահարմար չէինք գտնում, այլ այդ հանձնաժողովի գոյությունը հակասահմանադրական է։
Ինքը, իմիջիայլոց, երբ որ կառավարությունը ծրագիր էր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը այնտեղ համապատասխան կետ էր ներառել կաթողիկոսի հեռացման մասով, որը ևս հակասահմանադրական է, և այդ դրույթի մասով երկու ֆրակցիաները դիմել են Սահմանադրական դատարան։ Հետևաբար մենք չենք մասնակցելու նախ այդ քննիչ հանձնաժողովին և առհասարակ կարծում ենք, որ, այո, կեղծ օրակարգերով են լցվում մեր այսօրվա իրականությունը, մինչդեռ իրական օրակարգը անվտանգությունն է, և դա ոչ միայն որպես ընդդիմադիր՝ մեր լսած, մեր հնչեցրած խոսքերից պետք է հասկանալ, այլ նաև հողի վրա իրողությունը։
Եվ, իմիջիայլոց, Շաքիի դեպքերի մասին, որ խոսում ենք, հավանաբար զգացել եք՝ ինչքան են փորձում մեղմացնել, կոծկել իրավիճակը, դե իբր թեթև վնասվածք է ստացել կինը։ Երբեմն այնքան անբարո նախադասություններ են հնչեցվում, որ կինն է առաջինը հարձակվել ադրբեջանցու վրա։ Այդ հռետորաբանությունն էլ են փորձում առաջ տանել։ Սա ուղղակի խայտառակությունն է։ Հա, դանակով որ չհարձակվեր, ադրբեջանցին չէր կրակի։ Ես չգիտեմ ուղղակի՝ ինչ են մտածում, ինչ, հանուն Նիկոլ Փաշինյանի ֆեյք անվտանգության, արժե՞ն նման հայտարարություններ անել»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






