ԱՄՆ-ում, իսկ նախորդիվ այլ վայրերում, առանց հայերի որոշում են հայերի ապագան. Հովհաննես Ավետիսյան

7 Օգոստոսի, 2025

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է․

«Չենք կարող մեր ժողովրդից ակնկալել քննադատական մտածողություն (ընդհանրապես մտածելու ունակություն), երբ ամբողջ կրթական համակարգը` դպրոցներից մինչև համալսարաններ սովորեցնում է միայն հիշել և ենթարկվել. մտածել և վերլուծել գոյություն չունի։
Նույնիսկ մանկապարտեզներում լավագույնը համարվում է «խելոք մնացողը»։ Երբ հարցնում ես՝ ոնց է եղել երեխան, շատ դաստիարակներ և դայակներ պատասխանում են` խելոք է եղել։ Երեխային էլ ընթացքում վախեցնում են` խելոք մնա, թե չէ ծնողներիդ կասեմ, կամ էլ թե՝ խելոք մնա, այլապես (ինչ-որ վախեցնող բան) …
Շատ վատ է, որ խելոք եք եղել։ Խելոք լինող` ենթարկվող, ենթարկեցնող կրթական համակարգի հետևանք է համատարած կամակատարության երևույթը` ոստիկանականից մինչև դատական համակարգեր, գործադիրից մինչև օրենսդիր համակարգեր. Թե բա` քաղաքականությանը չենք խառնվում, իսկ իրականության մեջ` իրենց արգելել են մտածել՝ մանկապարտեզից սկսած, պահանջել և պահանջում են հիշել (դասն անգիր անել) և ենթարկվել (խելոք մնալ)։ Այսքանը։
Եվ հետևաբար այնժամ, երբ մեր փոխարեն այլոք ԱՄՆ-ում հիմա, իսկ նախորդիվ այլ վայրերում առանց հայերի որոշում են հայերի ապագան, հայը վախեցած և խելոք սպասում է փրկիչների։ Այնինչ հենց ինքն է իր ներկան ու ապագան որոշողը, բայց ինքը վարժեցՎել է խելոք մնալ։
Անգիր արեք այս տեքստը, ու եթե կարծում եք՝ դուք տարբեր եք, հայելու մեջ նորից ձեզ նայեք, հարց տվեք ինքներդ ձեզ՝ իսկ վերջին անգամ ե՞րբ եք ընդդիմացել որևէ անարդարության, ե՞րբ եք ոչ ասել, և ե՞րբ եք «խելոք մնացել»։ Եվ կհասկանաք, որ ավելի շատ «խելոք եք մնացել» և համաձայնվել եք, որ ձեր փոխարեն այլոք որոշեն, համաձայնվել եք ակնհայտ և բացահայտ անարդարությունների իրագործմանը հենց ձեր աչքի առաջ։ Համաձայն չե՞ք. Ճաղերի հետևում Արքեպիսկոպոսները այլ բան են վկայում»։

Նմանատիպ նյութեր

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...