Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Հովհաննես Ավետիսյան

10 Սեպտեմբերի, 2025

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

Լսեցի Նիկոլ Փաշինյանի զրույցը ԱԺ-ում սահմանային անցակետերում մաքսային և անձնագրային հսկողության մասին:

«Հերթական անգամ մանիպուլացնում և ստում է. Աշխարհի ոչ մի երկրում օտար անձնագրերով միայն սարքով՝ առանց մարդու միջամտության սահմանի հատում տեղի չի ունենում, կրկնում եմ՝ աշխարհում նման երկիր գոյություն չունի, որ առանց իր անվտանգության ծառայողի միջամտության՝ օտար քաղաքացին ուղղակի սարքով ստուգում անցնի ու հատի սահմանը. Չկա և չի էլ լինելու:

Իր բերած օրինակներում իրականությունը հետևյալն է. ԱՄՆ-ում չեն ստուգում միայն երկրի ներսում թռիչքների դեպքում: ԵՄ տարածքում չեն ստուգում, երբ ԵՄ անդամ երկրի քաղաքացին ճամփորդում է ԵՄ տարածքում: Մնացյալ բոլոր դեպքերում ստուգումը պարտադիր է: Ավելին, նշածս բոլոր երկրներում հատուկ առանձնացված անցակետեր կան քաղաքացիների և օտարների համար:

Ավելին, բոլոր այս երկրներ մուտքի արտոնագիր ստանալիս թերթիկ են տալիս, որում գրված է, որ նույնիսկ մուտքի վիզան երաշխիք չէ երկիր մուտք գործելու համար և սահմանապահը կարող է որոշում կայացնել հենց տեղում և արգելել մուտքը: Եվ ոչ մի պարագայում, ոչ մի սարք մարդու փոխարեն չի որոշում կայացնելու:

Եթե Փաշինյանը անի այն ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել առանց դույզն ինչ չափազանցության:

ԱԺ ամբիոնը դարձրել են մարդկանց խաբելու և մանիպուլացնելու, կեղծիք և սուտ տարածելու հարթակ: Վատը նա է, որ սրա շահառուն մեզ թշնամի համարող օտարն է և հետևաբար՝ վայ մեզ»:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...