ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»․ Բադալյան

15 Սեպտեմբերի, 2026

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, թե կազմակերպել է հայկական «բրենդիի» համտեսի երեկո։

«Նկատենք, ոչ թե կոնյակի, այլ՝ «բրենդիի»։ Սա փաստորեն այլեւս դառնում է պաշտոնական շրջանառություն։ Ըստ հաղորդագրության, երեկոյին ներկա են եղել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ»,-հարցին ուշադրություն է հրավիրում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Հնչում է տպավորիչ։ Բայց, փորձենք հասկանալ, թե Հայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում։ Հայաստանը կարո՞ղ է մրցակցել այդ շուկայում տասնամյակներով, գուցե հարյուրամյակով հաստատուն տեղ ունեցող ապրանքատեսակների, արտադրողների հետ։ Անգամ ծիծաղելի է մտածել այդ մասին։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող շուկայի մասին, ինչը լրացուցիչ թանկացնում է ինքնարժեքը։ Եթե դրան ավելացնենք այն, որ մրցակիցները ավելի ցածր ինքնարժեք ունեն նաեւ քանակի հաշվին, ապա պատկերը դառնում է ավելի պարզ։

Ու պարզ է դառնում, որ ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը զբաղված է ոչ թե «բրենդիի» համտեսով, այլ «ջուր ծեծելով»։ Իհարկե այդ «ջուրը» լայնորեն սպառվում է Հայաստանում՝ ընտրազանգվածի շրջանում, բայց դրանից որեւէ կերպ էականորեն չի կարող ավելանալ հայկական ապրանքների սպառումը ամերիկյան շուկայում։

Իհարկե, այստեղ կա մի նրբերանգ։ Հնարավոր է, որ հայկական կոնյակագործության ոլորտում մեկ–երկու արտադրող կարողանան դեսպանատան շնորհիվ կնքել մեկ–երկու համաձայնություն, ու այդպիսով ապահովեն իրենց ապրանք որոշակի վաճառք։ Այլ կերպ ասած, այստեղ ոչ թե տնտեսությն խորքային հեռանկարի, այլ մեկ–երկու յուրային գործարարի համար մի երկու լավ պայմանագիր հաջողացնելու հարց է։ Սա իհարկե իբրեւ վարկած, թե գործնականում առավելագույն ինչ էֆեկտ կարող է ունենալ «բրենդիի» համտեսը ամերիկյան շուկայի համար։

Իսկ առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է, թե ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանն օրեր առաջ ինչ էր քննարկել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ Քեյնի հետ, որն այլ դերակատար չէ, քան Թրամփի վարչակազմում ամերիկյան քրիստոնյա սիոնիստների գլխավոր ներկայացուցիչ եւ լոբբիստ։ Պետք չէ բացառել իհարկե, որ քննարկվել է քրիստոնյա սիոնիստների բազմամիլիոնանոց համայնքին հայկական «բրենդի» մատակարարելու հարցը»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...