ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Դուք ամեն շաբաթ կտեսնեք ավելի շատ (պատժամիջոցներ՝ խմբ.)։ Մենք սկսում ենք բանկերից և նրանց ասում ենք, որ անընդունելի է իրանական միջոցներ պահելը և ռեժիմին աջակցելը», — ասել է Բեսենթը Reuters-ին։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ առաջիկա հանդիպման ընթացքում մտադիր է «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարներին զգուշացնել Իրանի հետ տնտեսական կապերը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում կկիրառվեն երկրորդական պատժամիջոցներ։





