ԱՄՆ-ն կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ. Փիթ Հեգսեթ

25 Օգոստոսի, 2026

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է վերսկսել ռազմական հարվածները Իրանի ուղղությամբ։ Այս մասին Վիսկոնսինում գտնվող ռազմաբազա այցելելուց հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Եթե մեզ անհրաժեշտ լինի կիրառել կինետիկ հարվածներ, մենք դրանք կկիրառենք։ Եթե Իրանը չափազանց ակտիվորեն օգտագործի իր լծակները կամ առճակատման մեջ մտնի ամերիկացի զինվորականների հետ, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է», — նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։

Հեգսեթը նշել է, որ ներկայում Թեհրանին ամենամեծ վնասը հասցնում է տնտեսական ճնշումը։ Նա նաև պնդել է, որ Վաշինգտոնը վերահսկում է Հորմուզի նեղուցը։

«Իրանը չի կարող որևէ բան անցկացնել նեղուցով։ Մենք կարող ենք։ Համաշխարհային տնտեսությունը գիտակցում է դա, և այդ պատճառով նրանք մեծ խաղադրույք էին կատարել նեղուցի վերահսկողության վրա, սակայն դա նրանց մոտ չստացվեց», — հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...