Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

27 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor’s Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնագիտական ելույթների և ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շուրջ:

Investor’s Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում և նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը մեր երկրում: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս կայացել է արդեն 15 նման հանդիպում:

«Investor’s Day-ը մեզ համար ոչ միայն տեղեկատվության փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ ներդրումներով հետաքրքրված մարդկանց հավաքելու մեկ տեղում և փորձագետների հետ ուղիղ շփման առիթ ստեղծելու: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայկական և վրացական կապիտալի շուկաներն էին, քանի որ տարածաշրջանային շուկաների ըմբռնումը ներդրողներին թույլ է տալիս տեսնելու ավելի լայն հնարավորություններ և կայացնելու առավել հիմնավորված որոշումներ»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«Որպես Վրաստանի առաջատար ներդրումային բանկ՝ Galt & Taggart-ն ակտիվ դերակատարում ունի երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ համագործակցելով բիզնեսների, ներդրողների և շուկայի այլ մասնակիցների հետ՝ ընդլայնելու ներդրումային հնարավորությունների հասանելիությունը։ Այս փորձառությունը նաև հիմք է հանդիսանում Հայաստանի ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկայի մասնակիցների հետ մեր համագործակցության համար, որի շրջանակում մենք փոխանակում ենք գիտելիք և դիտարկում երկու շուկաներում առկա հնարավորությունները։ Investor Day-ն առանձնահատուկ արժեքավոր հարթակ էր այս համագործակցությունն ավելի լայն լսարանին ներկայացնելու, վրացական շուկայի վերաբերյալ մեր փորձն ու դիտարկումները կիսելու և երկու երկրների ներդրողների միջև երկխոսությունը խթանելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են հայ և վրացի ներդրումային համայնքների միջև առավել ամուր կապեր ձևավորելու ճանապարհին», — նշել է Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին։

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը ներդրումային ոլորտում` Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor’s Day-ի շրջանակում անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Galt & Taggart-ի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան Վրաստանի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես, ընկերության վաճառքների ղեկավար և փոխնախագահ Լաշա-Գեորգի Չիվաձեն և կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին ներկայացրել են Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել երկրի կապիտալի շուկայի զարգացման ներուժին և առկա ներդրումային հնարավորություններին։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակելու տեսակետներ և ավելի խորությամբ ծանոթանալու երկու երկրների ներդրումային միջավայրի առանձնահատկություններին։

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է։ Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր

Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին. Միկոյան

Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին. Միկոյան

Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին, «News.5tv.am»-ի հարցին ի պատասխան, հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: «Այսօր՝ մոտավորապես կեսօրին, նախագիծը հանձնուքի հետ փոխանցել ենք...

Գևորգ Պապոյանը կտրվել է գետնից․ դրա գինը վճարողը մեր քաղաքացին է, ոչ թե չինովնիկը․ Մանուկյան 

«Իմ գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով ավելի վատ վիճակում են հայտնվում, ինչը կանխատեսելի էր։ Պարբերաբար, երբ ասում էինք՝ գտեք ճանապարհ, այսօր դուք եք պատասխանատուն, դուք եք պատասխանատու, որ...

Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը համատեղելի չեն․ Պեսկով

Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը համատեղելի չեն․ Պեսկով

Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Տնտեսական առումով երկու աթոռի վրա նստելու ցանկությունն ինչ-որ պահի կա՛մ պետք...

Կանգառը կարգելվի

Կանգառը կարգելվի

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը,  իսկ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան...

Ժողովուրդը ԿԸՀ-ին ակհայտորեն չի վստահում․ Արամ Օրբելյան 

«Առնվազն 58 հազար 500 մարդու ձայն է կորել, իրականում՝ մոտ 60 հազար։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ ձայների տարբերությունն ազդում է մի շարք հարաբերությունների վրա։ Ես գտնում եմ, որ տվյալ միջոցը կիրառվել է բացառապես երեք հինգերորդն ապահովելու...