AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

24 Հունիսի, 2026

 

Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhubհարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

Մասնավորապես, համագործակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և այլ երկրների գործընկերների հետ, Eventhub-ը տրամադրում է տեխնիկական աջակցություն և տոմսերի հասանելիություն տվյալ երկրներում տեղի ունեցող հայկական միջոցառումների համար: Համագործակցության արդյունքում արդեն իսկ իրականացվել են «Վիտամին ակումբի» եվրոպական շրջագայության, ինչպես նաև «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք արտագնա խաղերի տոմսերի վաճառքները:

Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի կողմից ներդրված Eventhub հարթակն արդեն իսկ համագործակցում է Վրաստանի միջոցառումների ոլորտի առաջատար կազմակերպությունների՝ tkt.ge-ի, biletebi.ge-ի և Starring Georgia-ի հետ։ Համագործակցության արդյունքում հայ օգտատերերը հնարավորություն են ստացել ձեռք բերել տարածաշրջանի ամենապահանջված միջոցառումների` Kanye West-ի, Tom Odell-ի, Moby-ի, Ricky Martin-ի համերգների, Tbilisi Open Air փառատոնի, Մանկական Եվրատեսիլի տոմսերը։

Միաժամանակ, վրացի գործընկերների միջոցով իրականացվել են Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների` Լարա Ֆաբիանի, Արկադի Դումիկյանի, Արմենչիկի համերգների և մի շարք այլմիջոցառումների տոմսերի վաճառք։

«Մենք շարունակում ենք կառուցել ամբողջական էկոհամակարգ, որը միավորում է կազմակերպիչներին, արտիստներին, գործընկերներին և միջոցառումների սիրահարներին։ Մեր նպատակն է ստեղծել վստահելի տեխնոլոգիական միջավայր, որտեղ թե’ տեղական, թե միջազգային միջոցառումների կազմակերպման, տոմսերի վաճառքի և անցկացման գործընթացը կլինի առավել հեշտ, արագ և հասանելի», – նշում է Eventhub պրոդուկտի ղեկավար Էլեն Ղազարյանը։

Ընկերությունն այսօր ակտիվորեն զարգացնում է AIգործիքները՝ լայնորեն կիրառելով դրանքմարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման ուղղություններում` էականորեն բարձրացնելով թիմի արդյունավետությունն ու մի քանի անգամ բազմապատկելով ծառայությունների մատուցման արագությունը։ Այս մոտեցման շնորհիվ ավելի քան 30 գործիք և հարթակ ստեղծվել է AI օգնականների միջոցով:

Eventhub-ի կարևոր նորամուծություններից է նաև կայքում և Telegram-ում գործող AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ վայրկյանների ընթացքում։

Հարթակը շարունակում է կատարելագործել նաևտեխնոլոգիական հնարավորությունները։ Վերջին ամիսներին հարթակում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ՝ Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգ, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժինև այլն։

Eventhub-ում արդեն կարելի է տեսնել նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ) կատեգորիան: Մոտ ժամանակներս հարթակում հասանելի կլինեն նաև այլ հնարավորություններ՝ ապահովելով հաճախորդների երեկոն պլանավորելու ամբողջական փորձառություն։

Զարգացման հաջորդ կարևոր քայլը Eventhub.Yerevan միջոցառումների տարածքի բացումն է, որը գտնվում է Երևանում՝ Ավետիս Ահարոնյան 3/8 հասցեում։ Այս վայրը նախատեսված է համերգների, ստեղծագործական միջոցառումների համար։ Առաջին միջոցառումն արդեն իսկ տեղի է ունեցել հունիսի 14-ին, առաջիկայում տարածքը կհյուրընկալի տարբեր ձևաչափերի նախագծեր։

Հավելենք, որ Eventհub-ը հասանելի է ինչպես վեբ կայքի, այնպես էլ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի միջոցով:

Eventhub-ի մասին

 

Eventhub հարթակն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո» ՓԲԸ-ի պրոդուկտն է, որը գործարկվել է 2023-ին։ Հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով տոմսերի վաճառքի, նստատեղերի ընտրության և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի...

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրել է. «Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում: Կարելի է երկար հաշվել՝ քանի...

Ձեր պետական քաղաքականությունը չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում․ Խամոյանը՝ Փաշինյանին 

  «Դուք այստեղ հիշեցիք Ձեր չորրորդ դասարանի շարադրությունը։ Վստահաբար, շարադրություն գրելու ջիղը Ձեր մեջ լավ զարգացրել եք, ու հիմա տպավորություն է, որ պետական քաղաքականությունը Ձեր չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի...

Եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև

Եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև

Ուկրաինայի անկախության օրվա առթիվ եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան մայրաքաղաքի երկաթուղային կայարանում դիմավորել է Մոլդովայի և Էստոնիայի նախագահներ Մայա Սանդուին և Ալար Կարիսին, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենին և...

Ե՞րբ են վերադարձվելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

  «Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, և փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաև մեր մոտեցումն էր, մեր հակադրությունը թուրքական իշխանության քաղաքականությանը։...