Ամենուր գնաճ է արձանագրվում. քաղաքացիների եկամուտները չեն ավելանում. պատգամավոր

10 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Վերջին օրերին Շիրակի մարզում արձանագրվում է լուրջ գնաճ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի շուկայում։ Սա լրջագույն սոցիալական խնդիր է, որը անմիջական ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների վրա։ Սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար, ովքեր առանց այն էլ ապրում են ծանր պայմաններում, գնաճը դառնում է հավելյալ ծանրաբեռնվածություն։ Ցավալին այն է, որ քաղաքացիների եկամուտները չեն ավելացել, մինչդեռ ծախսերը շարունակ աճում են։

Այս անհամապատասխանությունը խորացնում է սոցիալական անհավասարությունն ու անվստահությունը։ Այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է վերահսկել գնաճի ընթացքը՝ ի հայտ բերելու դրա պատճառները, կանխելու հնարավոր չարաշահումները և ապահովելու շուկայի կայունությունը։ Պետությունը պարտավոր է ձեռնարկել անհապաղ և համակարգված քայլեր՝ — վերահսկելու առաջին անհրաժեշտության ապրանքների գները, — բացառել մոնոպոլիաների կամ այլ տնտեսական դերակատարների կողմից արհեստական գնի բարձրացումներ, — և ապահովելու թափանցիկություն ներմուծման ու վաճառքի ամբողջ շղթայում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական և զգալի գնաճը լրջագույն սպառնալիք է երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը։

Այն առավել զգալի ազդեցություն է ունենում սոցիալապես անապահով և միջին եկամուտ ունեցող խավերի վրա՝ էականորեն սահմանափակելով նրանց կարողությունը բավարարելու առօրյա կենսական կարիքները։ Այս գործընթացը ոչ միայն խաթարում է բնակչության կենսամակարդակը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը: Գնաճի պայմաններում, երբ շահույթը կենտրոնացվում է սահմանափակ խմբերի ձեռքում, իսկ լայն զանգվածները բախվում են կենսապահովման հիմնարար խնդիրների, սոցիալական արդարության պահպանման հրամայականը դառնում է առավել քան արդիական։

Այս համատեքստում պետության պարտականությունն է մշակել և իրականացնել համակարգային, պատասխանատու և կանխատեսելի քաղաքականություն, որն ուղղված կլինի ոչ միայն գնաճի զսպմանը, այլև սոցիալական պաշտպանական մեխանիզմների արդյունավետ գործարկմանը՝ ապահովելով համարժեք արձագանք և հասարակական համերաշխություն։ Քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը պետք է լինի պետության առաջնահերթությունը։ Գնաճը վերահսկելն այլևս պարզապես անհրաժեշտություն չէ՝ այն դարձել է հրամայական»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...