25 01 2021

Աշխատատեղերի անկումը սկսել է նկատվել 2020 թվականի ապրիլ ամսից. Կարեն Թամազյան



«2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 միլիարդ եկամուտների հավաքագրում, սակայն կորոնովիրուսային համավարակով պայմանավորված տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց և նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդ: Դրա դիմաց ՊԵԿ կատարողականը կազմել է շուրջ 1 տրիլիոն 385 միլիարդ դրամ, այսինքն ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 միլիարդ դրամով տեղի է ունեցել գերակատարում:

Բնականաբար, 2019 թվականի հետ ցուցանիշները համադրելի չեն, դրա համար համադրություններ չեմ կատարի, որովհետև հայտնի է, որ 2020 թվականի մարտից կորոնավիրուսային համավարակն ակտիվացավ Հանարապետությունում»: Լրագրողների հետ հանդիպմանը ցուցանիշները ներկայացրեց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ