04 10 2017

Հոկտեմբերի 6-ին Հայաստանում մեկնարկում են ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ

Հոկտեմբերի 6-ին Հայաստանում մեկնարկում են ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ

Հոկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններին կմասնակցի 12.000 մարդ, գործի կդրվի 1500-ից ավելի զորատեխնիկա և 50-ից ավելի թռչող սարք: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

ՀԱՊԿ զորավարժություններ նախատեսված է անցկացնել 4 երկրների տարածքներում՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան: Մասնակցելու են միայն ՀԱՊԿ անդամ երկրները: «Մարտական եղբայրություն 2017» անունը կրող համատեղ զորավարժության նպատակն է ամրապնդել ՀԱՊԿ կազմակերպության ղեկավարման համակարգը: Զորավարժությունն անցկացվելու է երեք փուլով:

Առաջին անգամ այդ զորավարժություններին կմասնակցի նոր ձևավորված հայ-ռուսական միավորված զորախումբը:

Հայաստանի տարածքում «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների անցկացման համար կնեգրավվեն Ալագյազ և Բաղրամյան զորավարժարանները:

Զորավարժություններին ներկա է լինելու ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, քարտուղարությունը, Կարմիր խաչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ