27 06 2022

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։

Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ