Աջ նկարում Նիկոլի գրոհն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ձախ նկարում՝ Նիկոլի երջանիկ մուտքը մզկիթ․ «Կարճ ասած»

27 Հունիսի, 2025

Նախորդ օրն ասացի, որ ըստ երևույթին հաջորդը լինելու է եկեղեցու վրա ու Սամվել Կարապետյանի հիմնարկների վրա գրոհը՝ գործնականորեն։ Երեկ երեկոյան արդեն տեսանք օրինագիծը ՀԷՑ-ը խլելու մասին, իսկ այսօր գրոհը եկեղեցու վրա էր։ Կարող եմ չխոսել, դնել կադրերը, որը վստահ եմ՝ նայել եք ու կարծիք կազմել արդեն։ Խայտառակության օր էր։ Եռաբլուրը պղծած իշխանությւոնը պղծեց եկեղեցին՝ ուղարկելով զորք։

Էկրանին երկու լուսանկար է․ մեկը այսօր էր՝ ոստիկանական բոլոր զորքերի գրոհը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Մյուս լուսանկարն արվել է 7 օր առաջ՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտով այցն է Ստամբուլում մզկիթ։ Մզկիթ այցելում է մեծ սիրով, հրճվանքով, եկեղեցու վրա ուղարկում է ուժայիններին։ Մի քանի օր առաջ ասում էինք՝ իսկ ո՞վ ասաց, որ Թուրքիայում Նիկոլը զիջումների չի գնացել, ոչինչ չի հանձնել, մոտ օրերս կիմանանք։ Իսկ սա արդյո՞ք այդ պայանավորվածության արդյունք չէ։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի պատրվակով։ Այսօր առավոտյան, արդեն, շուրջ 30 դիմակավորված անձինք ներխուժեցին Գյումրու թեմ, խուզարկութուն անելու և կալանավորելու։ Աջապահյանը այնտեղ չէր, սրբազանը մասնակցում էր Քահանայից տարեկան ժողովին։ ԱԱԾ-ն շտապեց Մայր Աթոռ։ Ժողովուրդն էլ կոչերով և ինքնաբուխ հավաքվեց Մայր Աթոռում։ Մինչև մարդկանց հասնելը, ոստիականների, ԱԱԾ-ականների ու հոգևորականների միջև տեղի ունեցավ քաշքշուկ։ Դիմակավորված և առանց դիմակի ուժայինները ջարդեցին մեկ այլ՝ հոգևորականի վրա հարձակվելու, քաշքշելու տաբուն։ Այս անգամ չնկատեցի, որ մարդիկ գրեին, հայտարարեին, թե անգամ Նիկոլից սպասելի չէր, որ հոգևորականի վրա ձեռք կբարձրացնի։ Որովհետև արդեն ամեն ինչ սպասելի է։ Կարծում եմ՝ եթե տեսնեք սրանք Բուլդուզերով եկեղեցի են քանդում, դա էլ է սպասելի։ Ոստիկանները ինչպես կատարում են ցանկացած հրաման, այդպես էլ կատարեցին հոգևորականներին քաշքշելու հրամանը։

Քանի անգամ փորձեցին բերման ենթարկել Աջապահյանին, բայց ժողովուրդը չթողեց։ Սրբազանն ինքը պատրաստ էր գնալ, բայց հավաքված բամությունը չէր թողնում։ Շուտով տարածք եկան բոլոր տեսակի ուժայիններ, անգամ Ալֆա ջոկատը, փորձեցին ներխուժել եկեղեցի, բայց չկարողացան։ Ի վերջո, ուժայինները նահանջեցին, լքեցին տարածքը։ Ժամեր անց Միքայել սրբազանն ինքը գնաց Քննչական կոմիտե։ Այստեղ կարևոր է այն, որ Նիկոլը փորձում էր իր ուժերը եկեղեցու վրա, ու պարտություն կրեց առաջին ճակատամարտում։ Նա ուզում էր ներխուժել եկեղեցի, բայց չկարողացավ։ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է մոտավորապես երկու տարի առաջ ունեցած հարցազրույցի վերաբերյալ։ Ինչո՞ւ են հիմա ընկել հետևից։ Նիկոլը գիտեր, որ այսօր Քահանայից տարեկան ժողովն է ու հավաքվել են բոլոր հոգևորականները, ու Աջապահյանն էլ այնտեղ է։ Նա զորքն ուղարկեց Էջմիածին՝ Մայր Աթոռի վրա՝ իր ուժը ցույց տալու համար։ Բայց հավատավոր ժողովուրդը կանխեց այն։ Էն որ ասում էր պետք է խմբեր կազմեն, որ գնան կաթողիկոսին դուրս հանելու Վեհարանից, էդ խմբերը իրավապահներն էին, ստացվեց։ Ժողովրդի պայքարը այսօր հավատի համար էր ու առաջին հղթանակը տոնեցին։

Գյումիում, Երևանում, Էջմիածնում ամբողջ օրվա ընթացքում ղողանջում էին եկեղեցու զանգերը։ Զանգերը այդպես ղողանջում են, երբ մոտենում է թշնամին։ Իսկ արդյո՞ք թշմամական հարձակում չէր։

Ինչի՞ համար են քրեական գործ հարուցել Միքայել սրբազանի վրա․ կարծիք հայտնելու։ հոգևորականին ուզում են կալանավորել կարծի հայտնելու համար։ Շատ են ասում՝ հոգևորականները մտել են քաղաքականություն։ Հոգևորականը կարող է մտնել քաղաքականություն, իշխանությունը իրավունք չունի մտել եկեղեցի։ Հոգևորականը քաղաքացի է և իրավունք ունի և պարտավոր է իր կարծիքը հայտնել ու հոգևորականը առաջինը պետք է իր կարծիքը հայտնի, որովհետև նա ամենաշատն է իր վրա զգացել Նիկոլի բերած աղետները։ Եկեղեցին հուղարկավորել է Նիկոլի զոհած 5 հազարին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, եկեղեցին հուղարկավորել է Ջերմուկի վրա հարձակման 225 զոհին, եկեղեցին հուղարկավորել է 214-ից զինվորի 2023 թվականի պատերազմի ու բռնագաղթի ժամանակ։ Պատերազմից 5 տարի անց դեռևս մասունքների հուղարկավորություններ են տեղի ունենում։ Ու հոգևորականը, որ այդ ամենը ինքն է տեսնում, զգում, կրում, ամեն օր շփվում զոհերի հարազատների հետ, ողբում ամենքի կորստի համար, կարծում եմ՝ ունի առաջնային իրավունք նրա հրաժարական պահանջելու, ով այս ամենի թիվ 1 մեղավորն է ու պատասխանատուն և հնչեցնելու իշխանափոխության կոչեր։ Մի քանի անգամ հիշել եմ, հիմա էլ հիշում եմ Բագրատ սրբազանի խոսքը՝ դու իմ տղերքին տանես զոհես, բերես տաս ասես առ թաղի, տանեմ հանձնեմ մայր հողին ու չհարցնե՞մ ինչու զոհվեցին։ 

Քիչ առաջ նշեցի և հիմա ևս պնդում եմ, որ եկեղեցու վրա այս գրոհը չի բացառվում հենց Ստամբուլում ունեցած պայմանավորվածություններից է։ Իսկ արդյո՞ք այսօր չեն կատարվում մյուս պայմանավորվածությունները ևս։ Տարածքային կառավարման նախարարը ինչո՞ւ է գնացել Թուրքիա։ Գրված է՝ քնարկում է Թուրքիայում էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Լավ, ի՞նչ համագործակցություն էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ, որը ամեն օր պահանջում է Մեծամորի փակել ատոմակայանը։ Իսկ կարող է՞ այլ համագործակցություն է․ օրինակ՝ ՀԷՑ-ը իբր պետականացնում եք և ասել եք, որ հնարավոր է պետականացնելուց հետո դարձյալ մասնավորեցվի․ գուցե թուրքերի՞ն է մասնաբաժին տրվում։ Շատ շուտով այս մասին էլ կիմանանք։

Ժողովուրդ ջան, այս ամենը մեկնարկել է ոչ այսօր, մեկնարկել է 7 տարի առաջ հենց այս օրերին, թուրքական այս վոյաժները, պայմանավորվածությունները, եկեղեցու վրա գրոհները 7 տարի առաջ սկսածի տրամաբանական շարունակությունն են։ Ու այսօր եկեղեցու համար ակցիային մասնակցում էին մարդիկ, որոնք այս ամենի մեղավորներից են։ Արցախի բլոկադայի ժամանակ երևանում մի քանի ակցիա տեղի ունեցավ, ու այդ ակցիաներում նկատեցինք նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ դո՞ւ ինչ գործ ունես Արցախի համար պայքարում։ Արցախի հայաթափման, կորստի մասին շատերս ահազանգում էինք դեռ 2018-ից, ասում էինք Նիկոլը եկել է Արցախը հանձելու, ու բազմաթիվ այլ քայլերով շեղելու է։ Երբ երկրորդ նախագահի վրա գործ կարեցին ՀՔԾ-ն ու դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ էր գնում դատարան ու պահանջում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ՝ իմանալով, որ հակասահմանադրական գործ է։ Այսօր եկեղեցու բակում շարական էր երգում, ի պաշտպանություն եկեղեցու ակցիային մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նա նույն Արթուր Դավթյանի հետ էր պաշտպանում կեղծ մեղադրանքը։ Պարոն Պետրոսյան, էսօր որ Նիկոլը էսքան բաներ երկրի գլխինբերել է ու հասել եկեղեցուն, տարբեր տեսակի հրահանգները կատարողների շնորհիվ է, որից մեկը դու ես։ Էս անաստվածության մասնակիցները Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնեական պատասխանատվությունը կիսողներն են՝ նախարարներ, պատգամավորներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ, տարբեր տարբեր բնագավառների պաշտոն կրողներ, նրանք, ովքեր խոսում ու գրում են են, նրանք ովքեր լուռ են։ Էդ բոլորը, ովքեր օգտագործվում են, դուրս նետվում ու բանականությանը վերադառնալու քայլեր անում, իրենց քայլերը վաղուց պետք է ուղղեին երկիրը թիվ մեկ խառնակչից ազատելուն։

Կարճ ասած՝ չգիտեմ հաջորդ քայլը որն է, էլի գրոհներ եկեղեցու վրա, գուցե փորձ անեն խաչը հանել գմբեթներից։ Սրանք վաղուց են բաց խաղում։ Հայաստանը, իմ գնահատմամբ, ենթարկվում է տեռորի, Հայաստանում մեր թշնամիները հեղաշրջում են արել։ Հայաստանում այսօր թուրք-ադրբեջանական իշխանություն է։ Դա հետո կարզվի՝ նրանց շահերը սպասարկելու իմաստով է թուրք-ադրբեջանական իշխանություն, նրանց՝ գործակալ լինելու իմաստով է թուրք ադրբեջանական, թե հենց ուղիղ՝ կենսագրության իմաստով։ Նրանք այսօր բանտեր են լցնում ժողովրդի արժանավոր զավակներին։ Բայց վստահ եմ, մոտ է ժամանակները, որ այսօր բանտ գնացողները կվերադառնան իրենց տեղերը, իսկ արժանիները վերջապես կգնան բանտ՝ խիստ երկարաժամկետ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և...

«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը,  եթե իր դեմ  մահափորձ անեն

«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե իր դեմ մահափորձ անեն

1,000 հրթիռն լիցքավորված է և ուղղված է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհարձակվեն, եթե Իրանի կառավարությունը գործի՝ իրականացնելով իր սպառնալիքը, որը հնչեցվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ սպանելու կամ սպանության փորձ...

Հրդեհ է բռնկվել Մայակովսկի բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Մայակովսկի բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց...

Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»

Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած...