Ագնեսա Խամոյանը հիշեցրել է Սարգիս Պետրոսյանի ՔՊ-ական անցյալը

21 Ապրիլի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է.

«Զավեշտ…

Այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավարը հպարտանում էր, թե իբր մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես որ հիմա է։ Այս բոցաշունչ հայտարարությունից ժամեր անց նորաթուխ դատավորը լրագրողին նյութի վերնագրի համար հեռացնում է դատարանի դահլիճից: Լրագրողն ընդամենը հիշեցրել էր դատավորի ՔՊ-ական անցյալը. այսքանը:

Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, եւ լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե… բայց մի բան աներկբա է ՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով նիստ իրականացնողից այլ բան սպասել պետք էլ չէ։

Հ.Գ. Հուսամ այս տեսանյութի համար վաղը խորհրդարան մուտքս չի արգելվի»։

Նմանատիպ նյութեր

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների...

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի  18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-20-ն...

Ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»

Ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի...

ԱԽՔ Ալեն Սիմոնյանը պարապուրդի է մատնված․ «Հրապարակ»

ԱԽՔ Ալեն Սիմոնյանը պարապուրդի է մատնված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված եւ օնլայն ռեժիմով հետեւում է նախկին աշխատավայրի գործունեությանը։ Երեկ՝ այն պահին, երբ...