Ընդամենը երեք ընկերության մասով պետական բյուջեն զրկվել է ավելի քան 100 միլիոն դրամից․ Խամոյան

6 Հոկտեմբերի, 2026

 

«Ձեզ եմ ուզում ներկայացնել հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող պետական ֆենոմենի մասին և ներկայացնել հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին էական վնաս պատճառելու առերևույթ դեպքի առթիվ։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ 60 ընկերություն ապօրինի կապարակնքված է։ Դրանք տարբեր անձանց պատկանող ընկերություններ են, իսկ հիմնավորումն այն է, որ տվյալ բիզնեսները հարկեր են թաքցրել։

Հիմա՝ իրավիճակի զավեշտը։ Ես ընդամենը երեք ընկերության մասով պաշտոնական հարցում եմ ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և ստացել պաշտոնական պատասխան, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ խոսքը ընդամենը մեկ ամսվա մասին է, միայն երեք ընկերություն պետական բյուջե է վճարել ավելի քան 100 միլիոն դրամի հարկ։

Այսինքն՝ Քննչական կոմիտեի և ՊԵԿ-ի ապօրինի գործողությունների հետևանքով ընդամենը երեք ընկերության մասով պետական բյուջեն զրկվել է ավելի քան 100 միլիոն դրամից»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԽԽՎ-ն լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա․ Արամ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների մասին խոսվում է, սակայն այդ բոլոր հարցերի հասցեատերը մեկ ուժ և մեկ մարդ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը:...

Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է իշխանությունը պահելու մոլուցքին․ Քրիստինե Վարդանյան 

«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է։ Առանց որևէ հեգնանքի եմ ասում՝ որևէ միլիգրամ հեգնանքի։ Բայց հարց է՝ ի՞նչ եք արել դուք այդ...

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին...

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...