«Դուք ասում եք, որ մշակութային տրանսֆորմացիա են ապրում հարկ վճարողները։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց մշակութային տրանսֆորմացիա է ապրում նաև ՊԵԿ-ը։ Երբ դուք շարադրում էիք ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումները, ամենակարևոր բարեփոխումը բաց թողեցիք․ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ բիզնես է փակվում՝ փակվում բառիս ուղիղ իմաստով, ենթադրյալ հարկեր թաքցնելու կասկածանքով։ Խոսքը կապարակնքումների մասին է։ Այսօր շուրջ 60 բիզնես փակված է և ամիսներ շարունակ չի բացվում։ Քննչականը գցում է ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը՝ Քննչականի, և այդպես էլ հասկանալի չէ այս ամբողջ պրոցեսի իրավական բացատրությունը»,- այս մասին Աժ-ում՝ դիմելով ՊԵԿ նախագահին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





