Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

16 Սեպտեմբերի, 2026

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

«Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարության դեմ. հայացք ներսից»  խորագրով քննարկմանը Սիրնաուշ Սահակյանը կներկայացնի Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունների իրավական վերլուծությունը։

Սահակյանը մասնավորապես անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք չճանաչված միավորի քաղաքացիական, քաղաքական կամ վարչական կառույցներում ներգրավվածությունը, առանց անձի կողմից կոնկրետ հանցավոր արարք կատարելու ապացույցների, կարո՞ղ է ինքնին դիտարկվել որպես հանցագործություն։

Կքննարկվեն  նաև, թե արդյոք միայն չճանաչված լինելու հանգամանքը կարո՞ղ է իրավաչափորեն սովորական քաղաքացիական կամ հանրային գործունեությունը վերածել հանցավոր արարքի։  Քննարկումը կվարի Promise Institute Los Angeles-ի գործադիր տնօրեն Հադար Հարիսը։

Նմանատիպ նյութեր

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ փախուստի է դիմել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ...

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ. Ռուբեն Մխիթարյան

ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը մտահոգիչ է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը՝ նշելով, որ դա հարցեր է առաջացնում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական...

Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Թեման քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկություններն են։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Էդգար Շաթիրյանը հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից

«Հաշվի առնելով այն, որ փաստեցին ձևավորված իրողությունները, անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ և կարծում եմ՝ այս քայլը միանգամայն տրամաբանական է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը՝ նշելով, որ շարունակելու է...