ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին։ Իրանի հարավում՝ Քեշմ կղզում և Բանդար Աբաս քաղաքում, բազմաթիվ պայթյուններ են որոտացել՝ Պարսից ծոցի շրջանում ԱՄՆ-ի ինտենսիվ օդային ակտիվության ֆոնին։ Հայտնում են իրանական ԶԼՄ֊ները։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ օդային հարվածները չեն նշանակում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում, այլ վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան զինուժի իրականացրած հերթական սահմանափակ հարվածներն են։
Վերջին շաբաթներին Իրանը մեծացրել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ ուղղված հարձակումների թիվը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ ի տարբերություն նմանատիպ հարձակումներին ի պատասխան նախկինում իրականացված հարվածների՝ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի օդային հարվածների մասին հրապարակայնորեն չի հաղորդվել։ Դա արվել է՝ խուսափելու համար այնպիսի տպավորությունից, թե այդ գործողությունները լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման մաս են կազմում։






