Ադրբեջանում մշակվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի» կոնցեպտը․ Նարեկ Կարապետյան

30 Մայիսի, 2026

 

«Այսօր հրավիրել ենք ձեզ, որպեսզի ներկայացնենք մեզ հասանելի դարձած ադրբեջանական մի փաստաթղթի վերաբերյալ տվյալներ։ Կներկայացնենք նաև հենց այդ փաստաթուղթը և կխոսենք դրա բովանդակության մասին։

Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի» կոնցեպտին։ Ի՞նչ է այն ներառում։ Ադրբեջանցիները մշակել են ծրագիր և կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու և ինչ իրավունքներ են ունենալու այդ մարդիկ։

Այս ուղղությամբ հիմնական ակտիվացումը սկսվել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշանակվել է այս գործընթացի համակարգող, և գրեթե ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ «վերադարձի» թեմայով։ Սակայն վերջին չորս ամիսներն ամենաակտիվ շրջանն են եղել, որովհետև մի շարք հայտարարություններ են հնչել ամենաբարձր մակարդակով։

Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի՝ գիտնականների և Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունից՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի վերաբերյալ, երբ նա նշեց, որ խաղաղությունից հետո պետք է վերադառնան այնտեղ։

Դրանից հետո սկսվեցին կրոնական առաջնորդների հայտարարությունները, մասնավորապես՝ Փաշազադեի տեղակալի խոսքը մզկիթների վերականգնման վերաբերյալ։ Այնուհետև արդեն զանգվածային միջոցառումներ սկսվեցին։ Անգամ անցած տարի Բրյուսելում «վերադարձի» թեմայով համաժողով էր կազմակերպվել, որտեղ եվրոպական հանրությանը ներկայացվում էր, թե ինչու են, իրենց կարծիքով, անհրաժեշտ այդ գործընթացները»,- այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...