TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Սյունիքի մարզում ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ։ Կոստանյանը նշել է, որ նախագիծը գտնվում է նախապատրաստական փուլում, իսկ երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։





