ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24 Նոյեմբերի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները։ Փաշինյանն այս նախագիծը ներկայացրեց իբրև անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր, իսկ Թրամփը հայտարարեց նաև ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) գործունեության մեկնարկի մասին։
Մինչդեռ Հայաստանի ժողովուրդն առ այսօր չգիտի ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները, որոնցից կախված են մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես՝
1. Ի՞նչ է ամրագրված ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետերերի միջև կնքված համաձայնագրի մեջ։
2. Որո՞նք են այդ ընկերությանը զարգացման բացառիկ իրավունքով տրամադրվող տարածքների աշխարհագրական ճշգրիտ սահմանները, որքա՞ն է դրանց ընդհանուր մակերեսը։
3. Որքա՞ն է լինելու ԹՐԻՓՓ-ի անվտանգությունն ապահովող անձնակազմի թվաքանակը, ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու անվտանգության ստորաբաժանումները, ի՞նչ պայմաններով են ներգրավվելու օտարերկրյա (ամերիկյան) մասնավոր անվտանգության ընկերությունները և ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու դրանք։
4. Ի՞նչ իրավունքներ և գործնական հնարավորություններ են ունենալու Հայաստանի պետական մարմինները՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներ մուտք գործելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար։
5. Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու սահմանային և մաքսային ստուգումները։
6. Ո՞ւմ ձեռքում են լինելու անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքների օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունը։
7. Առ այսօր հրապարակված չեն նույնիսկ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադիր և կառավարման վերջնական փաստաթղթերը։
Հենց այս և նմանատիպ հարցերի կոնկրետ լուծումներից է կախված լինելու, թե որքան քայքայիչ ազդեցություն կունենա ԹՐԻՓՓ-ը Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա։ Իսկ դիվանագիտական բնույթի ընդհանուր ու դատարկ հավաստիացումներն այստեղ զրո արժեք ունեն։
Ինչպե՞ս կարելի է Հայաստանի ժողովրդից գաղտնի պահել իր իսկ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը անմիջականորեն առնչվող այս տեղեկությունները և միաժամանակ պնդել, թե այդ ամենն արվում է հենց ժողովրդի տված քվեով ու լիազորությամբ։
Հայաստանի ինքնիշխանության իրական չափորոշիչը ոչ թե այդ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին հայտարարություններն են, այլ սեփական տարածքում Հայաստանի պետության իշխանության ծավալն ու այդ իշխանությունն ամբողջությամբ գործադրելու հնարավորությունը։ Իսկ այս կենսական նշանակության տեղեկությունները ժողովրդից թաքցնելը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օտարվում է՝ ի շահ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հենց այսպես էլ՝ մարդկանց ապուշի տեղ դնելով, Հայաստանը կազմալուծում են։ «Ընդդիմությունն» էլ նաղլ է կարդում՝ փոխանակ այս ամենը կանխելու գործողությունների ծրագիր առաջարկելու։
Հ.գ. Ի դեպ, հենց վերջին երկու օրերին՝ ԹՐԻՓ-ի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանից հնչեցին երկու լուրջ նախազգուշացումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային վերահաստատեց, որ Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունը։
Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերն ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե ԹՐԻՓ-ը («Զանգեզուրի միջանցքը»)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տալու շրջանցել Իրանին։ Իր գրառումը Մոխբերն ավարտեց հույժ ուշագրավ նախազգուշացմամբ՝ «Դասեր քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»։
Երևանում լսող կա՞, թե՞ փողերն են հաշվում՝ մինչև բոլորիս գլխին մի մեծ փորձանք գա…»:

Նմանատիպ նյութեր

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին 80-ամյակի առթիվ։ Դանիլովի վանքի Պատրիարքական և Սինոդալական նստավայրում Եզրաս Սրբազանը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ և Հայ...

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գովաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող դրույթները հանելու համար։ «Հայաստանի...

Չենք ապահովելու Նիկոլ Փաշինյանի մուրացած վեց ձայնը․ Սևակ Խաչատրյան

  «Երբ Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից, պարբերաբար պահանջներ ու պարտադրանքներ էին հնչում, թե Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխվի Սահմանադրությունը, որպեսզի, այսպես...

Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր

Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ մեր սրբավայրերի՝ Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի և Արցախի մյուս դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու։ Սրբությունների ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության։ Սահմանադրության առաջարկվող...

Փորձել են ամբողջությամբ վերաձևել իշխանությունը, և «ֆյուրերը» որոշել է, որ ինքն է ազգի պապան․ Գեղամ Մանուկյան 

«Փորձել են ամբողջությամբ վերաձևել իշխանությունը, և «ֆյուրերը» որոշել է, որ ինքն է ազգի պապան։ Բայց ինքը դա չի տեսնի, քանի որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին իշխանությանը չի տվել Սահմանադրությունը փոխելու մանդատ։...