Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան
«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը գրում է. «Օրերս Հ1 եթերում լսեցի պետրոս ղազարյանի հարցը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ժողովրդավարության մասին:
Թեթև հիշեցնեմ 1998-2008 թթ Հայաստանի ժողովրդավարության պատկերը:
Ասում եմ թեթև, քանի որ մանրամասն դա մի ֆեյսբուքյան գրառման ֆորմատ չէ, այլ մի մեծ քաղաքագիտական աշխատանքի:
1.Նախ, Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ է ընտրվել ՀՀ նախագահ` 1998 և 2003 թթ, և երկու անգամն էլ ընտրությունները անցել են երկու փուլով, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը հաղթել է:
Գաղտնիք չէ, թե ինչ են անում այն առաջնորդները, որոնք, վախենալով երկրորդ փուլուց` թե ԱԺ, թե նախագահական ընտրությունների դժվարություններից, կամ պարտությունից, ուղղակի խուսափում են այդ քայլից, և թե ինչպես են ձայներ գողանում երկրորդ փուլից ամեն կերպ խուսափելու նպատակով, մենք լավ գիտենք ու այդ գողության ամենազազրելի պատկերը տեսանք այս տարի: Արդյո՞ք Քոչարյանից հետո որևիցե մեկը գնացել է երկրորդ փուլի:
2.Հիմա, եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում Ազգային ժողովում այդ տարիներին:
Առաջին լուսանկարում կարող եք տեսնել 1999, 2003 և 2007 թթ ԱԺ կառուցվածքը, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ու դաշինքների քանակը, բազմակարծություն պատկերը : Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա, ուղղակի ուսումնասիրեք, որ հարցերին պատասխանելը հեշտ լինի: Արդյո՞ք նիկոլի օրոք այդ բազմակարծությունը ներկայացված է խորհրդարանում:
3.Խոսենք նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիների կառավարության, նախարարների կազմի մասին: Մի կարևոր նկատառում. Ռոբերտ Քոչարյանը երբեք կուսակցական չի եղել, ու չկա:
Երկրորդ կից լուսանկարում ներկայացնում եմ հակիրճ տեղեկանք 1998-2008 նախարարների կուսակցական պատկանելիության վերաբերյալ ԱԲ կազմած և իմ հիշողությունների վրա հիմնված տեղեկանքը:
Քանի՞ կուսակցական եք տեսնում և եթե տեսնում եք, ապա դա ԱԺ անցած ուժերի կվոտայի համաձայն ընտրված նախարարներ են: Արդյո՞ք հիմա նախարարների մեջ բացի ՔՊ-ականներից այլ մարդ կա, ու եթե նոմինալ քպ անդամ չեն, ապա հոգով ու մարմնով զտարյուն քպական են:
4.Եկեք հիշենք Երևանի քաղաքապատներին, ուղիղ ընտրություններով ընտրված, այլ ոչ ներկայի նման զուտ քպ-ի նախընտրությամբ: Հիշեցնեմ, որ ընտրված ավագանին պարտավոր չէ ընտրել քաղաքապետ իր կուսակցության կազմից, այլ պետք է ընտրի լավագույն քաղաքը կառավարողի: Արդյո՞ք հիմա այդպես է ընտրվում քաղաքապետը, թեկուզ ավագանու կողմից, հուսամ ոչ ոք չի մոռացել ինչպես Հայկ Մարությանը «մոտ ընկերոջից» դարձավ, եթե չեմ սպալվում, «տկզար»:
5.2005 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ Սահմանադրությունով վերանայվեցին նախագահի լիազորությունները, ու ոչ թե ավելացվեցին, այլ ընդհակառակը սահմափակվեցին:
Ռոբերտ Քոչարյանը Հայստանի միակ ղեկավարն է ով իր լիազորությունները Սահմանդրության փոփոխությունով սուպերնախագահական կամ սուպեր վարչապետական համակարգեր իր համար չի ստեղծել , այլ հենց կիսել է իր լիազորությունները Ազգային ժողովի և կառավարության հետ: Ընդ որում, դա նախաձառնվեց 2003 թ, երբ Քոչարյանի 5ամյա կառավարման ժամկետը դեռ նոր էր սկսվել , սակայն հանրաքվեն հավանություն չէր տվել այդ նախագծին, ու երկու տարի անց, 2005-ին նորից հանրաքվեով , ընդունվեց : Պարզ ու հասկանալի է, որ եթե նախագահը խեղեր հանրաքվեի արդյունքները , այն միանգամից կընդունվեր, բայց դա չարվեց, ու անցավ 2005-ին : Այդ իսկ Սահմանադրությամբ ներդրվեցին բացակայոց ժողովրդավարական մեխանիզմները և սկզբունքները, համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին: Արդյո՞ք որևիցե մեկը իր կառավարման օրոք նախաձեռնե՞լ է իր լիազորությունները սահմանափակող, այլ կառույցներ հետ այդ իրավունքները կիսող փոփոխություն, թե հակառակն են արել ու անում:
6.Ռոբերտ Քոչարյանի նախագահության 3-րդ տարվա ընթացքում՝ 2001 թվականի հունվարի 25-ին, Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի 42-րդ լիարժեք անդամ պետությունը։ Հայաստանին հատկացվեց 4 տեղ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում:
Իսկ երկու տարի անց, 2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ-ի ( World Trade Organization, կամ ВТО) անդամ (միացման արձանագրությունը ստորագրվել է 2002 թվականի դեկտեմբերին): Սա բացեց միջազգային առևտրային մեխանիզմներին մուտք գործելու հնարավորություն և պարտավորեցրեց երկրին համապատասխանեցնել իր մաքսային և հարկային օրենսդրությունը միջազգային չափանիշներին: Սա ժողովրդի ու երկրի համար ահռելի ձեռքբերում էր, որը նախաձեռնել էր Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյո՞ք ժողովրադավարության բասծյոնները որևիցե նման քայլեր ձեռնարկել կամ հաջողության հասել են:
7.Ռոբերտ Քոչարյանի օրոք, 2001 թ., նրա կառավարման 10 տարիներից երրորդ տարում, Հայաստանում առաջին անգամ ներդրվեց պաշտոնյաների գույքի և եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգը: Ժողովրդավարակա՞ն էր դա, թե՞ ոչ:
Շատ է կարելի խոսել 1998-2008 տարիների ձեռքբերումների մասին,
Սակայն գլխավորը, որը պետք է իմանալ պետրոս զազարյանների հարցերին պատասխանելիս, հետևյալն է.
Ռոբերտ Քոչարյանի օրոք մի ամբողջ կուսակցության վերնախավ չի ձերբակալվել, այլ ընդհակառակը, ազատվել է բանտերից, ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել ոչ մի օրով, ոչ մի կուսակցություն չի նսեմացվել, կամ թիրախավորվել, ընդդիմությունն ու իշխանությունը սև ու սպիտակ չի կարգվել, ժողովրդի մեջ ատելություն չի գեներացվել, պետական խողովակները թշնամանք տարածող գործիքներ չեն դարձել:
Եվ այս ամենը, ինչպես ասում են, պատմական անհերքելի փաստեր են:
Հ. գ . Ռոբերտ Քոչարյանը ոչ իր կառավարման ժամանակ, ոչ հիմա, օրինակ, պետրոս ղազարյանին եղկելի չի անվանել:
Հ.հ.գ. Պետրոս Ղազարյանը այս ամենը վստահ գիտի, բայց քաղաքական կոնյուկտուրայից, կամ, գուցե, կնոջ պաշտոնից ելնելով չի ասի, իսկ քաղաքականություն մուտք գործող երիտասարդները, և ոչ միայն երիտասարդները, պարտավոր են իմանալ»: