Ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

24 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 182 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 123 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 1195, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 330, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 138, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 59 և 1146 այլ իրավախախտում։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 88-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 21-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 959-ը՝ առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 88 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17172 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 90, չամրակապված վարելու՝ 2742, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 366, վարելու ընթացքում ծխելու՝ 761, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1198, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107, արագության գերազանցման՝ 2222 և 6753 այլ իրավախախտում։ 212 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 860-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 143-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 280-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 2937-ը՝ առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։

Նմանատիպ նյութեր

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Նոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օրակարգում 1 հարց է․ ԱԺ հանձնաժողովը արտահերթ նիստ է անում

Տեղի է ունենում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և...

«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. «Հետք»

«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան. «Հետք»

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը: Ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի փետրվարին եւ կրում է նույն անունն ու տարբերանշանը (լոգոն), ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող...

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին». Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին». Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը՝ անդրադառնալով TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, X-ի իր էջում գրել է. ««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի հարավային երթուղին՝ Հորմուզի...

Մհեր Գրիգորյանը Մոսկվա է մեկնել

Մհեր Գրիգորյանը Մոսկվա է մեկնել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։ Այցի շրջանակում փոխվարչապետը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ,...