«Խնդիրը նրանում է, որ, ցավոք սրտի, մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք փորձում են մեզ բացատրել որոշ պրիմիտիվ, դասագրքային ճշմարտություններ։ Դիվերսիֆիկացում և այլն․ դասագրքային մակարդակում դա շատ լավ է հնչում, բայց երբ փորձում ենք աշխատել իրական պայմաններում, հասկանում ենք, որ այստեղ խնդիրներ կան։
Օրինակ՝ հիմնական հարցերից մեկը, որ ինձ հաճախ են տալիս, հետևյալն է․ ինչպիսի՞ ատոմակայան պետք է ընտրել, որո՞նք են այն պարամետրերը, որոնցով պետք է առաջնորդվենք այս կամ այն ատոմակայանն ընտրելիս։
Ես բերեմ ընդամենը մեկ օրինակ, որպեսզի հասկանալի լինի։ Այդ պարամետրերից մեկը մարդկային ռեսուրսն է։
Հիշեք՝ երբ Վենսի հետ կնքվեց փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման պայմանագիրը՝ մոտավորապես 9 միլիարդ դոլար արժողությամբ։ Դրանից 5 միլիարդը ռեակտորի արժեքն էր, իսկ 4 միլիարդը՝ դրա սպասարկման ծախսերը։ Այսինքն՝ մարդկային ռեսուրսի արժեքը մոտավորապես 4 միլիարդ դոլար է։
Հիմա դուք չեք կարող Հայաստանում, երբ բերում եք նոր տեխնոլոգիա և կառուցում նոր ատոմակայան, չհայտնվել կրկնակի կախվածության մեջ։ Մի կողմից՝ նեղ տեխնոլոգիական կախվածություն է առաջանում, մյուս կողմից՝ սպասարկման կախվածություն»,- այս մասին ՀՀ էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված փորձագիտական պանելային քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկ և անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





