Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

20 Նոյեմբերի, 2026

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․

«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։

Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա»։

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած եւ լրագրողների հազիվ 7–8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի եւ ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ–ն ու ԱԱԾ–ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած եւ նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ մարտի 1–ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինքտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի եւ Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լեւոն Տեր–Պետրոսյանը (շարունակիր ինքդ)»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես արձագանքել է Փաշինյանին․

 

«Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած,
Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած,
Ընդդիմության մեջ միշտ Գապոն-սադրիչի դեր կատարած,
Մարտի 1-ի իրադարձությունների վայրից ճողոպրած,
Իշխանությունների պատվերով մարտի 1-ի զոհերի արյունը ծախող օրինագիծ գրած ու քարոզած,
Ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին բանտեր նետած և նրանց բանտերում սպանած,
Արտադատարանական հաշվեհարդարներ կազմակերպած,
Ազատ խոսքի իրավունքի իրացման համար մարդկանց բանտեր նետած,
Ազգային ժողովի և ՏԻՄ մարմինների ընտրությունները զանգվածաբար կեղծած,
Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ գործեր սարքած և նրանց բանտարկած,
«Իր զրոյական կետից բանակցությունները սկսելու» տգետ ու տհաս քաղաքականությամբ Հայաստանի բանակցային դիրքերը ոչնչացրած,
Մինսկի խմբի 2019 թվականի խաղաղության պլանը հայ ժողովրդից ստորաբար թաքցրած,
«Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ խաղաղության հաստատումը վիժեցրած,
Հայ ժողովրդին կործանարար պատերազմի մեջ ներքաշած և հինգ հազար զինվորների կյանքը զոհաբերած,
Պատերազմական ջանքերի կազմակերպումն ապաշնորհաբար կամ գիտակցաբար տապալած,
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և Ալիևի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու արտագաղթը կատարած,
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն Ադրբեջանին հանձնած,
Հայաստանին միայն պարտություններ և կորուստներ բերած,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նույն Ալիևի հրամանով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ բռնաճնշումներ և հակասահմանադրական հետապնդումներ իրականացրած,
Հասարակական մթնոլորտը պառակտիչ, ստորաբարո հայհոյախոսությամբ պղծած,
Էժան ստորաքարշ ցինիզմն ու ցածրաբարո դատարկաբանությունը հանրային քաղաքական դեբատի նորմ դարձրած…
(հո բան չե՞մ բաց թողել)»:

Հիշեցնենք, որ երեկ՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Եռաբլուրի մասին հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ և վիրավորեց լրագրողին՝ ասելով․

 

«Դուք անձամբ և ձեր նման բազմաթիվ լրագրողներ ու քաղաքական գործիչներ արդեն երկար ու տևական ժամանակ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ՝ ձեր նեղ լրագրողական և նեղ շահերի համար։ Անձամբ դուք, «Հայաստան» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստանը» և էլի քաղաքական շրջանակներ Եռաբլուրը դարձրել եք քաղաքական ու հանրային մանրադրամ։
Դուք այդ ճանապարհին պարզապես եղկելի եք։ Դուք ի՞նչ գիտեք Եռաբլուրից։ Ձեզ համար Եռաբլուրը ընդամենը մանրադրամ է։ Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը։ Այն ստահակները, որոնք հինգ տարի է՝ ասում են 5000 զոհ, այո՛, սատկացնելու եմ բոլոր նրանց, ովքեր Եռաբլուրը մանրադրամ են սարքում։
Բոլոր ճողոպրածներին, ովքեր ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես իրենց կասեմ՝ ինչո՞ւ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ, որ ասում եմ։ Բոլոր փախածներին, որովհետև այդպես խոսողների 90 տոկոսը փախածներ են, մյուս 10 տոկոսը՝ տղերքի թիկունքում թաքնվածներ։ Մի շարք գեներալների մասին ասել եմ՝ վախկոտ դասալիքներ»։

Նմանատիպ նյութեր

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...

Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները․ «Կարճ ասած»

Բարերարներին անվանարկելուց, նրանց արածը ուրանալուց, անուններ կպցնելուց, բանտարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի թեզ է դրել շրջանառության մեջ՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն...