«Ես հասկանում եմ, որ ինքը ձգտում է Կիմ Չեն Ընի փառքին։ Ես չեմ վիճարկում նրա նման ցանկությունները, բայց միևնույն ժամանակ եկեք օբյեկտիվ իրականությունը տեսնենք։ Երբ նայում է «Հայաստան» խմբակցությանը, երբ նայում է «Ուժեղ Հայաստանին» և առաջարկ է անում, ինքը չգիտի՞՝ այդ ուժերի ղեկավարներն որտեղ են գտնվում։ Բա այդ որ ասում է՝ կստիպենք այսպես, կստիպենք այնպես, ստիպելու գործընթացը նաև այն չէ՞, ինչ հիմա տեղի է ունենում քաղաքական ուժերի ղեկավարների, նրանց ընտանիքների և համակիրների նկատմամբ։ Այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ մեկուսարանում։ Սա է գործընթացը։ Ուրիշ ի՞նչ անի ինքը, ուրիշ ի՞նչ կարող է անել։ Բնականաբար, բոլորի վրա քրեական գործեր կան»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






